Բաժիններ՝

Ադրբեջանի Առափնյա պաշտպանությունը համալրվել է երկու նոր պահականավով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավարտվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության Առափնյա պաշտպանության համար երրորդ դասի սահմանային երկու արագընթաց պահականավի կառուցումը, որոնք օժտված են մեծ մանևրայնությամբ:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամլո ծառայությունը: Նավերը կառուցվել են 2013 թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանում ընդունված ծովային անվտանգության ռազմավարության համաձայն:

Դրանում կարևորվում է Կասպից ծովում երկրի պետական սահմանի պահպանումը հնարավոր սպառնալիքներից: Կարևորվում է Բաքվի Թյուրքան ավանում Առափնյա պաշտպանության նավաշինական նոր գործարանի շահագործման հանձնումը:

Սահմանային պահականավերն ունակ են Կասպից ծովում ծառայողական լուրջ առաջադրանքներ կատարել ծանր պայմաններում և հագեցած են ժամանակակից սպառազինությամբ, նավիգացիոն, կապի ու ռադիոտեխնիկական սարքավորմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031