Առգրավված հերոինի խոշոր խմբաքանակը պատկանել է «Թալիբան» շարժմանը. Վրաստանի ՆԳՆ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում առգրավված հերոինի լուծույթի խոշոր խմբաքանակը պատկանել է «Թալիբան» շարժմանը: Այս մասին Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովների միացյալ նիստում հայտարարել է ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն:

Վրաստանի ՆԳՆ-ը հուլիսի 11-ին հայտնել էր միջազգային թմրաշրջանառության փորձի կանխման մասին: Ադրբեջանից Վրաստանի տարածքով Թուրքիա մեկնող բեռնատարի խուզարկման ժամանակ հայտնաբերվել էր 2 տոննա և 790 կիլոգրամ հեղուկ հերոին:

Չիկաիձեն հայտարարել է, որ այդ թմրանյութն ունի աֆղանական ծագում և պատկանել է «Թալիբանին»: Նա ընդգծել է, որ մոտ 400 միլիոն դոլար արժողությամբ հերոինը պլանավորված է եղել հասցնել Եվրոպա:

Բեռնատարի խուզարկման ժամանակ հայտնաբերվել էր 93 հատ 30 կիլոգրամանոց տակառ՝ լցված հեղուկ հերոինով, որում մաքուր հերոինի մասնաբաժինը կազմել է 80 տոկոս: Տվյալ գործով ձերբակալվել էր Վրաստանի երկու քաղաքացի:

Տեսանյութեր

Լրահոս