Բաժիններ՝

Վրաստանում ցանկանում են ՊՆ-ի բյուջեն հաջորդ տարվանից մեծացնել 11 տոկոսով

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան մտադիր է բարձրացնել զինծառայողների աշխատավարձերը: Այս մասին Ալասանիան հայտարարել է Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովների լսումներում.

«Ցանկանում եմ հայտնել ձեզ, որ զինծառայողների համար դրամական միջոցներն աճել են 25 տոկոսով, մենք ցանկանում ենք այդ միտումը պահպանել նաև հետագայում: Կարծում եմ, որ այդ հարցում խորհրդարանի անդամների աջակցությունը երաշխավորված է մեզ»:

Ալասանիան չի բացառել, որ 2015 թվականին կմեծացվի ՊՆ-ի բյուջեն. «Մենք ցանկանում ենք նախարարության բյուջեն մեծացնել 11 տոկոսով և հուսով ենք ստանալ խորհրդարանի անդամների աջակցությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031