ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ է արել հանդիպել մոտ ժամանակներս

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` ԱՄՆ-ը խորին մտահոգություն է հայտնել շփման գծում բռնությունների էսկալացիայի կապակցությամբ, որոնք զգալի կորուստների հանգեցրին հուլիսի 31-ին: Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարությունում:

ԱՄՆ-ը ցավակցություն է հայտնել զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքներին և հակամարտող կողմերին կոչ է արել անհապաղ նվազեցնել լարվածությունը և պահպանել հրադադարի ռեժիմը:

ԱՄՆ պետդեպարտամենտն ընդգծել է, որ հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով, իսկ բռնությունների շարունակումը և վրիժառության ակտերն էլ ավելի կբարդացնեն հակամարտության խաղաղ կարգավորումը:

ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ է արել հանդիպել մոտ ժամանակներս` շարունակելու համար հիմնական հարցերի շուրջ երկխոսությունը.

«Մենք նաև կողմերին կոչ ենք անում ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկը` սկսելու համար բանակցային գործընթաց, ինչը կարող է հանգեցնել խաղաղության համաձայնագրին հասնելուն:

Մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի հակամարտության կարգավորման գործընթացը, և պատրաստ է օգնել երկարաժամկետ կարգավորմանը հասնելուն ուղղված ջանքերին»:

Տեսանյութեր

Լրահոս