ԱՄՆ-ն Աֆղանստանից իր գույքը կտեղափոխի Ադրբեջանի ու Վրաստանի երկաթուղիներով

Грузия Online-ի փոխանցմամբ՝  ԱՄՆ-ը ռազմական մատակարարումներ է իրականացնելու Ադրբեջանի երկաթուղիներով ու կառուցման փուլում գտնվող «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղով:

«Կովկասյան միջանցքը» մշակել են ամերիկացի զինվորականները՝ Աֆղանստանից իրենց գույքը (ռազմական տեխնիկա, սպառազինություն, հանդերձանք և մատակարարման առարկաներ) դուրս բերելու համար:

«Կովկասյան միջանցքը» նախատեսում է Աֆղանստանի Հերատ քաղաքից բեռների փոխադրում մինչև Կասպից ծովի ափ՝ Թուրքմենբաշի նավահանգիստ, որտեղից էլ դրանք լաստանավով կհասցվեն Բաքու, ապա երկաթուղային ճանապարհով կփոխադրվեն դեպի Բաթում (Վրաստան) կամ Թուրքիա:

Այդ ողջ ճանապարհին բեռնափոխադրումների համար ստեղծվելու են կուտակման կայաններ: Ռուս մասնագետները կարծում են, որ 2014 թվականի աշնանից մինչև 2016 թվականի ավարտն ամեն ամիս «Կովկասյան միջանցքով» փոխադրվելու է առնվազն 2200 բեռնարկղ ու տեխնիկայի միավորներ:

Մինչև ընթացիկ աշուն Բաքվի միջազգային ծովային նավահանգստում սկսելու է գործել լաստանավային նոր տերմինալ: ԲԹԿ-ն իր հերթին շահագործման է հանձնվելու 2015 թվականին: Օրեր առաջ էլ վերագործարկվել է Բաքվի ու Փոթիի միջև երկաթուղային ճանապարհով բեռնափոխադրումները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031