Հաջող փորձարկումներից հետո մոտ ժամանակներս կմեկնարկի ինքնաթիռի զանգվածային արտադրությունը:
Նիստում գլխավորապես քննարկվելու են Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ երկրի դեմ Արևմուտքի կոալիցիոն ուժերի հնարավոր ռազմական միջամտությունը:
Պատվիրակությունը գլխավորելու է Իրանի խորհրդարանի՝ ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության գծով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին:
Այդ համակարգերը հունվարին տրամադրել է Նիդերլանդներրը՝ կապված Սիրիայից հնարավոր հրետակոծություններից Թուրքիայի անվտանգության ապահովման հետ:
Ցանկանում եմ կենդանաբանական այգու տնօրենին զգուշացնել, որ լինի զգույշ:
Պաշտոնական վարկածի համաձայն` Բեյլիեւը փողոցում հայհոյել է, իսկ ձերբակալման պահին դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակցին:
«Սիրիական հակամարտության արտաքին ռազմական միջամտության կոչերի հետ կապված նրանք ընդգծել են բացառապես քաղաքական- դիվանագիտական միջոցով իրավիճակի կարգավորման անհրաժեշտությունը»:
Իրանը Նաթանզում տեղադրել է հավելյալ 1861 ցենտրիֆուգ՝ ուրան հարստացնելու համար:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար էլ Ջաֆերին հայտարարել է, որ զինված խմբերը քիմիական զենք են կիրառել Սիրիայում՝ սադրելու համար արտաքին ռազմական միջամտություն:
Ռոուհանին ընդգծել է, որ գոյություն ունեն տարածաշրջանային կայունության իրական սպառնալիքներ:
Շաշկինը հերքել է գլխավոր դատախազության այն պնդումը, թե գերատեսչության բարձրաստիճան չինովնիկները տեղյակ են եղել բանտերում բանտարկյալներին կտտանքների ենթարկելու մասին:
Թուրքական տարբեր բազաներից F-16 տիպի մոտ 20 կործանիչ է կենտրոնացվել Դիարբեքիրի նահանգում, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու:
Ռուստամ Իբրահիմբեկովն իր հերթին մեկնել է Մախաչկալա:
Իրանի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է մի օրենք, որը երկրի կառավարությանը պարտավորեցնում է դատական հայց ներկայացնել ԱՄՆ-ի դեմ:
Դրանց հիմնական նպատակը լինելու է ԱԷՄԳ-ի տեսուչների կողմից Իրանի «Փարչին» ռազմական օբյեկտ մուտք գործելու թույլտվության ստացումը:
Այս տարածաշրջանը նման է վառոդի տակառի:
Ադրբեջանում գտնվող ԵՄ-ի պատվիրակությունն ԱՄՆ-ի ու Նորվեգիայի դիվանագիտական առաքելությունների հետ մեկտեղ հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ:
Արաղչին տվյալ տեղեկատվությունը որակել է որպես «ծիծաղելի»:
E-4B օդային հրամանատարական կետերն օգտագործվում են պատերազմի սկսվելու և ցամաքային կառույցների ոչնչացումը ղեկավարելու դեպքում:
Արաղչին հավելել է, որ Սիրիայի դեմ հնարավոր հարձակումը կցնցի ողջ Մերձավոր Արևելքը և կտարածվի ողջ տարածաշրջանում:
Այս մասին պարբերականին հայտնել են արևմտյան դիվանագիտական աղբյուրները:
Նոբախտն այդ պաշտոնում փոխարինելու Ղոլամ Հուսեին Էլհամին:
Նշվում է, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունն ամենաշուտը կարող է սկսվել հինգշաբթի:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը «իսրայելական խարդավանք» է որակել Արևմուտքի կողմից Սիրիային հնարավոր հարվածը:
Այս մասին թերթին հայտնել է իրազեկ աղբյուրը:
Դա համընկել է այն ժամանակաշրջանի հետ, որ օրակարգում է հայտնվել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից Սիրիային հարված հասցնելը՝ կապված այդ երկրում քիմիական զենքի կիրառման հետ:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկուշաբթի հանդիպել է ներդնողների հետ, որոնք նրա խոսքերով՝ հետաքրքրված են Սև ծովի ափին Լազիկա նոր քաղաքի ու նավահանգստի կառուցմամբ:
Ինչ վերաբերում է ինձ, ապա ինձ կդատի պատմությունը, և ոչ թե որևէ կենդանաբանական այգու տնօրեն:
ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարական կետը կգտնվի Թուրքիայում:
Նշվում է, որ Էրդողանը Սիրիայի, ինչպես նաև Եգիպտոսի հարցերը քննարկել է նաև Դանիայի վարչապետ Հելլե Թհորնինգ Շմիդտի հետ: