ԱՄՆ Պետդեպարտամենտն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Խադիջա Իսմայլովային

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը լրջորեն մտահոգված է Ադրբեջանում այն անձանց կալանավորվելու կապակցությամբ, որոնք փորձում են իրագործել իրենց հիմնարար ազատությունները:

Այս մասին երեկ Վաշինգտոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեֆֆ Ռատկեն: Նրա խոսքերով՝ այդ անձանց թվում հայտնվել է նաև լրագրողուհի Խադիջա Իսմայլովան, և իրենք կոչ են անում ազատ արձակել նրան.

«Մենք համառորեն Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում հարգանք ցուցաբերել սեփական քաղաքացիների ունիվերսալ իրավունքների հանդեպ և պայմաններ ստեղծել ազատ արտահայտվելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031