Ադրբեջանում ծավալվել է այլակարծներին ճնշելու աննախադեպ կամպանիա. HRW

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը փաստաթուղթ է կազմել՝ Ադրբեջանում, ուր շուտով տեղի է ունենալու Եվրոպական խաղերը, մարդու իրավունքների առանցքային խնդիրների վերաբերյալ:

HRW-ն ընդգծել է, որ Ադրբեջանում կտրուկ վատթարանում է մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը, և, որ Ադրբեջանի կառավարության այդ բոլոր գործողությունները հակասում են Օլիմպիական խարտիային: HRW-ն աննախադեպ է համարում Ադրբեջանում այլակարծներին ճնշելու հանդեպ կամպանիան.

«Այդ ամենը հանգեցրել է նրան, որ բանտերում հայտնվել են 35 լրագրողներ, իրավապաշտպաններ ու ակտիվիստներ, իսկ շատերն էլ հարկադրված են եղել լքել երկիրը: ԶԼՄ-ների ազատությունների սահմանափակումներն ու տեղի լրագրողների կալանավորումները նվազեցնում են Եվրոպական խաղերը լուսաբանելու՝ օտար մամուլի ունակությունն ու վատթարացնում են երկրում տիրող ընդհանուր իրավիճակը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031