ԱԷՄԳ-ի տեսուչներին կարող են թույլատրել մուտք գործել Իրանի ռազմական օբյեկտներ. Արաղչի
Իրանական TASNIM լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմական օբյեկտների զննումը հնարավոր կդառնա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին Հավելյալ արձանագրության հիման վրա: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար և միջուկային ծրագրի հարցերով գլխավոր բանագնաց Աբբաս Արաղչին:
Նրա խոսքերով՝ այդ պայմանագրին Հավելյալ արձանագրություն կցելն ԱԷՄԳ-ի տեսուչներին հնարավորություն կտա հանկարծակի ստուգման ենթարկել Իրանի միջուկային գործունեությունը և կընդլայնի Իրանի միջուկային օբյեկտները նրանց մուտքը:
Արաղչին մանրամասնել է, որ ԱԷՄԳ-ի տեսուչներն այդ Հավելյալ արձանագրության շրջանակներում կարող են մուտք գործել այն օբյեկտներ, ուր նրանց կարծիքով՝ գրանցվել են ապօրինի գործունեության դեպքեր.
«Իսկ ինչ վերաբերում է ոչ միջուկային օբյեկտներին, ուր մուտքը թույլատրված չի լինի, ապա ԱԷՄԳ-ը պետք է ներկայացնի փաստաթղթեր ու ապացույցներ: Մենք թույլ չենք տա, որ տեսուչներն իրենց գործունեությունը ծավալեն ամենուրեք, ուր որ ցանկանան: Նրանք հնարավորություն կստանան մեր խիստ վերահսկողության ներքո և որոշակի հանգամանքներում ստուգման ենթարկել որոշակի տեղեր:
Իրանը կատարելապես հերքում է իր միջուկային ծրագրին առնչվող, այսպես կոչված, «հնարավոր ռազմական գործունեության» պատրվակով յուրաքանչյուր օտար մուտքը դեպի իր ռազմական օբյեկտներ: Մեր բալիստիկ հրթիռները, բալիստիկ և մյուս մյուս կողմից չեն ենթարկվելու մոնիտորինգի՝ հաշվի առնելով միջուկային գործարքը»: