ԵՄ-ը Իրանի հետ բանակցությունները կվերսկսի մայիսի 12-ին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու ԵՄ-ի քաղաքական տնօրեններն իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Վիեննայում կշարունակեն մայիսի 12-ին: Մայիսի 15-ին նրանց կմիանան «Վեցնյակի» երկրների քաղաքական տնօրենները:
Այս մասին նշված է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության տարածած հայտարարությունում: Մայիսի 12-ին Վիեննայում մասնավորապես հանդիպելու են ԵՄ-ի քաղաքական տնօրեն Հելգա Շմիդտը և Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:
Նրանք կշարունակեն աշխատել Իրանի հետ ամփոփիչ համաձայնագրի հիմնական տեքստի նախագծի վրա, որը հենված կլինի ապրիլի 2-ին Լոզանում համաձայնեցված առանցքային կետերի վրա: