Թուրքիան Սիրիային վաճառում է ռումբ ստեղծելու համար պիտանի պարարտանյութ
Mignews-ի փոխանցմամբ՝ Թուրքիան Սիրիային վաճառում է պարարտանյութ, որը հարմարավետ է ռումբ ստեղծելու համար: Այդ ամենը Սիրիա է ուղարկվում Աքչաքալեի սահմանային անցակետով: Թուրքիայի հետ սահմանին ընկած սիրիական քաղաքները վերահսկվում են «Իսլամական պետության» ծայրահեղականների կողմից:
Սիրիային մատակարարվող պարարտանյութը՝ ամոնիումի նիտրատը, լայնորեն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ: Սակայն այդ պարարտանյութը համայն աշխարհում գործող ահաբեկիչների, այդ թվում՝ նաև ԻՊ-ի զինյալների կողմից օգտագործվում է հզոր պայթուցիկ ստեղծելու համար:
Ընդգծվում է, որ միայն հատուկենտ դեպքերում է, որ Թուրքիայից Սիրիա մատակարարված պարարտանյութը նախատեսված է լինում սիրիացի ֆերմերներին օգնելու համար: Աքչաքալեն ներկայացնող թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչ Մեհմեդ Այհանը, մեկնաբանելով պարարտանյութի մատակարարումները՝ հայտարարել է, որ դրանք նախատեսված են ոչ թե գյուղատնտեսության, այլ՝ ռումբ ստեղծելու համար:
Դրա հետ մեկտեղ, Այհանը հայտարարել է, որ դեմ չէ նման մատակարարումներին, քանի որ այդ կերպ աշխատատեղեր են ստեղծվում իր հայրենի քաղաքում: