Պուտինը Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ շնորհավորել է վրաց ժողովրդին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ շնորհավորել է Վրաստանի ժողովրդին ու Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին.

«Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ կապված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի հետ: Մեծ հաղթանակը մեր ժողովուրդների ընդհանուր, անգին ձեռքբերումն է, որոնք ուս ուսի տված մարտնչել են դաժան թշնամու դեմ և համայն աշխարհը փրկել են նացիզմից:

Այսօր մեր պարտքն է՝ սրբորեն հարգել ընկած հերոսների հիշատակը, ուշադրությամբ շրջապատենք պատերազմի ու աշխատանքային ճակատի վետերաններին»:

Պուտինը վստահություն է հայտնել, որ մարտական եղբայրությունն ու բարեկամությունը հուսալի հիմք կծառայեն կառուցողական հարաբերությունների ամրապնդման համար.

«Համոզված եմ, որ մարտական եղբայրությունը, բարեկամությունը, որը թրծվել է պատերազմի խիստ տարիներին, այսուհետ նույնպես հուսալի հիմք կածառայի Ռուսաստանի ու Վրաստանի միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար»:

Տեսանյութեր

Լրահոս