Թուրքիան մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնական միջոցառումներին կմասնակցի դեսպանի մակարդակով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին ներկայացված է լինելու Ռուսաստանում իր դեսպան Ումիթ Յարդըմի մակարդակով: Այս մասին հայտնել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան մամլո ծառայությունը:

Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը չէր բացառել, որ Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը. «Պարոն նախագահին հրավեր է ուղարկվել: Այդ հրավերը դիտարկվելու է: Մեր նախագահը կփորձի դրական պատասխանել դրան»:

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ նույնպես գրել են, որ Էրդողանը մայիսի 9-ի կապակցությամբ չի ժամանի Մոսկվա, ինչը կապված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հարցում ռուսական կողմի քայլերի հետ:

Տեսանյութեր

Լրահոս