Վրաստանն առաջընթաց է գրանցել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. ԱՄՆ պետդեպարտամենտ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վրաստանն առաջընթաց է գրանցել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում: Պետդեպարտամենտն այդ հայտարարությունն արել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հանձնաժողովի նիստում:
Պետդեպարտամենտի հայտարարությունում նշված է, որ ԱՄՆ-ը եվրաատլանտյան ինտեգրման նպատակների իրագործման հարցում հաջողություններ գրանցելու կապակցությամբ շնորհավորել է Վրաստանին:
Բացի այդ, Վաշինգտոնը պատրաստակամություն է հայտնել օգնել Վրաստանին՝ կապված ԵՄ-ի հետ ստորագրված Ասոցացման համաձայնագրի իրագործման հետ:
ԱՄՆ-ում համարում են, որ Վրաստանը կարող է դառնալ բիզնեսի տարածաշրջանային կենտրոն և որպես կամուրջ ծառայել եվրոպական ու ասիական շուկաների միջև: