Հետաձգվել է Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա
Թուրքական Son dakika լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հետաձգվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա: Լավրովը պետք է Անթալիա այցելեր մայիսի 16-ին, սակայն այդ այցը տեղի կունենա հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:
Մայիսի 16-ին Անթալիայում պետք է անցկացվեր Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ենթակառույցներից՝ Համատեղ ռազմական պլանավորման խմբի 5-րդ հանդիպումը: Ակնկալվում էր, որ, Լավրովից բացի, դրան պետք է մասնակցեր նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Նիստի ժամանակ պետք է քննարկվեին երկու երկրների միջև հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային հարցեր: Ռազմավարական խմբի նախորդ նիստը տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 27-ին Մոսկվայում: Թուրքիայից դրան մասնակցել է տվյալ ժամանակ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Որոշակի տվյալներով՝ Անթալիայում պլանավորված հանդիպման հետաձգումը կապված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ծագած լարվածության հետ: