Ռազմական սպառնալիքները չեն կարող օգնել բանակցություններին. Ալի Խամենեի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ թույլ չի տա, որպեսզի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն անցկացվեն սպառնալիքի ներքո.

«Իրանի համար անընդունելի է սպառնալիքի ստվերում (գերտերությունների հետ) միջուկային բանակցությունների անցկացումը: Մեր ազգը չի աջակցում դրանց: Ռազմական սպառնալիքները չեն կարող օգնել բանակցություններին»:

Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարի Իրանի հետ. «Նրանց համար բանակցություններն անհրաժեշտ են Իրանից ոչ պակաս չափով և անգամ՝ ավելի շատ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031