Բաժիններ՝

Բաքվում վերջնականապես փակվել է «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 6-ին տեղի է ունեցել «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի հանձնման ընթացակարգը՝ կապված շինության վարձակալության վերջնական ժամկետի ավարտի հետ:

Դատախազության քննիչ Սանան Փաշաևը բացել է դռները և աշխատակիցներին թույլ է տվել իրենց հետ տանել 2014 թվականի դեկտեմբերի 26-ին գրասենյակի փակումից հետո այնտեղ մնացած իրերը: «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը շուրջ 10 տարի գտնվել է Caspian Plaza բիզնես կենտրոնում:

Գրասենյակում կատարած խուզարկությունից ու սարքավորման կալանքից հետո դատախազությունն այդպես էլ չի վերադարձրել առգրաված իրերը, համակարգիչներն ու փաստաթղթերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս