Բաժիններ՝

Վրաստանի նախագահը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել կառավարության նոր կազմը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահն օրենսդիր մարմնի հաստատմանն է ուղարկել կառավարության նոր կազմը: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմը: Համապատասխան փաստաթուղթն արդեն ուղարկվել է խորհրդարանի գրասենյակ:

Վրաստանի նախագահի կողմից կառավարության նոր կազմը խորհրդարանին ներկայացնելու ժամկետը սպառվում էր մայիսի 8-ին: Կառավարության նոր կազմում ընդգրկվել են երեք նոր նախարարներ՝ Թինա Խիդաշելին (պաշտպանության նախարար), Գիգլա Ագուլաշվիլին (շրջակա միջավայրի պահպանման նախարար) և Տարիել Խեչիկաշվիլին (սպորտի ու երիտասարդության հարցերով նախարար):

Կառավարության նոր կազմը խորհրդարանին ներկայացնելու հարցում Վրաստանի նախագահին շտապեցրել են վարչապետը, կառավարության աշխատակազմը, խորհրդարանական մեծամասնության անդամները: Մարգվելաշվիլին հայտարարել է, որ գոհ է իր կայացրած որոշումից: Նա հայտարարել է, որ գործընթացը մի քանի օրով հետաձգել է, որպեսզի խորհրդարանն ու կառավարությունը կարողանան հանգիստ պայմաններում քննարկել նոր կազմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս