![](/banners/BeFunky-design.jpg)
Բաքվի դատարանը 4 ամսով երկարաձգել է Միրկադիրովին կալանքի տակ պահելու ժամկետը
![](https://168.am/wp-content/uploads/2015/05/050600115175.jpg)
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի շրջանային դատարանն այսօր ևս 4 ամսով (մինչև սեպտեմբերի 19-ը) երկարաձգել է լրագրող Ռաուֆ Միրկադիրովին կալանքի տակ պահելու ժամկետը, ով մեղադրվում է դավաճանության մեջ: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Ֆուադ Աղաևը:
Նրա խոսքերով՝ Միրկադիրովը մասնակցել է դատական նիստին և հայտարարել է իր կալանքի ժամկետը երկարաձգելու ապօրինության ու իր դեմ ներկայացված մեղադրանքի անհեթեթության մասին: Ֆուադ Աղաևը բողոքարկելու է դատարանի այսօրվա որոշումը:
Միրկադիրովը Բաքվում ձերբակալվել է 2014 թվականի ապրիլի 19-ին՝ Թուրքիայից վերադառնալուց անմիջապես հետո: Նրան մեղադրում են «Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու» մեջ: