
Ուորլիքը Վաշինգտոնում հանդիպել է Հայաստանի նախագահի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վաշինգտոնում հանդիպել և բանակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին նա գրել է Twiiter-ի իր միկրոբլոգում.
«Ես ուրախ եմ իմ հայրենի Վաշինգտոնում ողջունել Հայաստանի նախագահին: Մենք այս երեկո կարողացել ենք քննարկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը»: