Բաժիններ՝

Թուրքիան Կովկասի խաղաղության համար կանի ամեն անհրաժեշտ բան. Դավութօղլու

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Արդահան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան Կովկասի խաղաղության համար կանի ամեն անհրաժեշտ բան.

«Մենք բոլորի հետ քննարկում ենք պատմությունը և գլուխ չենք խոնարհում որևէ ուժի առջև: Եթե գրվի Կովկասի պատմությունը, ապա անհրաժեշտ է հիշատակել նաև մեսխեթցի թուրքերի մասին: Անհրաժեշտ է խոսել այն մասին, որ կեսգիշերին նրանց լցրեցին վագոններն ու տարան Սիբիր (Ստալինի ժամանակ)»:

Դավութօղլուն պատասխանել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով Թուրքիայի իշխանություններին քննադատել է սիրիացիների հարցում վարած քաղաքականության համար:

Դավութօղլուն հիշեցրել է, որ ժամանակին Քըլըչդարօղլուի «շեֆ», Թուրքիայի (ԺՀԿ-ական) նախագահ Իսմեթ Ինենյուն 146 ադրբեջանցիների հանձնել է ռուսական կողմին (ԽՍՀՄ-ին), ինչից հետո նրանց գնդակահարեցին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը Թուրքիայի տվյալ ժամանակվա վարչապետ Ռեջեփ Էրդողանը նույնպես հիշատակել էր ԺՀԿ-ի կողմից խորհրդային իշխանություններին 146 ադրբեջանցիներին հանձնելու մասին՝ նպատակ ունենալով վարկաբեկել Թուրքիայի ներկայիս գլխավոր ընդդիմադիր ուժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս