Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանը նոր կառավարության կազմը կքննարկի մայիսի 8-ին. Ուսուպաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հուսով է, որ նոր կառավարության հանդեպ վստահություն կհայտնվի մայիսի 8-ին: Նրա խոսքերով՝ դրան պատրաստ են խորհրդարանն ու կառավարությունը, և ներկայումս քայլ պետք է կատարի երկրի նախագահը.

«Մենք պատրաստ ենք կառավարության անդամներին լսել մայիսի 8-ին և պլանավորում ենք գործընթացն ավարտել հաջորդ օրը՝ մայիսի 9-ին: Այժմ խոսքը Վրաստանին նախագահինն է, և ես հուսով եմ, որ նա հաշվի կառնի այն, որ հաջորդ շաբաթ Վրաստանում տեղի է ունենալու կարևորագույն իրադարձություն»:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մայիսի 1-ին մեկ շաբաթով հետաձգել է կառավարության նոր կազմի մասին փաստաթղթի ստորագրումը:

Նա հայարարել էր, որ իր մոտ ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ կառավարությունը գործում է ֆորս-մաժորային ռեժիմով, ինչի համար էլ կառավարությունն ու խորհրդարանը պետք է հանգիստ իրավիճակում հստակեցնեն կառավարության վերջնական կազմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031