Բաժիններ՝

Մի շարք երկրների ձեռնտու է տարածաշրջանի անկայունությունը. Ռոուհանի

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ արևմտյան մի շարք երկրներ օգուտներ են ստանում տարածաշրջանում առկա հուզումներից.

«Աշխարհը չպետք է ուրախանա տարածաշրջանում առաջացած դժվարություններից: ԱՄՆ-ը ու Եվրոպայի երկրները չպետք է շահ ստանան այս կամ այն երկրին զենք վաճառելուց:

Տարածաշրջանում արդեն երկար ժամանակ շարունակվում են սպանությունները, ահաբեկչական ակտերը, պայթյուններն ու ավերումները: Դրանք տարածաշրջանի երկրներին ստիպում են վախենալ միմյանցից և նպաստում են զենքի շուկայի ընդլայնմանը»:

Ընդգծվում է, որ Իրանը քանիցս Սաուդյան Արաբիային կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտի վերջից Եմենում սկսած ավիահարվածները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս