![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանում տղամարդկանց արգելել են դաջվածքներ ու նորաձև սանրվածքներ անել
![](https://168.am/wp-content/uploads/2015/05/pic_99be6eb4804e5c227c09151238b2c2c0.jpg)
ABC News-ի փոխանցմամբ՝ Իրանում տղամարդկանց արգելել են դաջվածքներ ու նորաձև սանրվածքներ անել: Այս մասին հայտարարել է Իրանի Տղամարդկանց վարսավիրների ասոցիացիայի ղեկավար Մոսթաֆա Գովահին.
«Այն սանրվածքները, որոնք դասվում են սատանայի պաշտամունքին, արգելվել են: Յուրաքանչյուր սրահ, ուր կհամաձայնեն անել նմանատիպ սանրվածքներ, կզրկվի լիցենզիայից»:
Արգելքի տակ են ընկնում տղամարդկանց այն սանրվածքները, որոնցում մազերը վեր են բարձրացված: Ընդ որում, թույլատրվում է «խելամիտ սահմաններում» օգտագործել մազերի համար նախատեսված գել:
Նոր կանոնների համաձայն՝ իրանցիներին արգելվում է սոլյարի ընդունել և հանել հոնքերը: Տեղական իշխանությունների կարծիքով` այդ ամենը հակասում է իսլամական արժեքներին: