Հետաքննության տվյալներով, ձերբակալվածը` 24-ամյա Նոդար Ա.-ն, ներխուժել է Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղի բնակիչներից մեկի տուն` նպատակ ունենալով կողոպտել: Տանտիրուհին և ընտանիքի անդամները նկատել են գողին և դիմադրություն են ցույց տվել: Նոդար Ա-ն 36-ամյա կնոջը և նրա անչափահաս երեխաներին բութ գործիքով հարվածներ է հասցրել գլխի շրջանում: Տուժածները տեղում մահացել են:
Հուլիսի 10-ին Բաքվի զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլյան մարտերում վիրավորված, Ադրբեջանի ԶՈւ պայմանագարային զինծառայող, տանկի հրամանատար Թաղիև Ռահիմ Գարա օղլուն (Tağıyev Rahim Qara oğlu):
Հայաստանի արտգործնախարարության հաղորդմամբ, Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ, Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապետ Թեյմուրազ Կալանդաձեի հետ:
Դիարբեքիրի կենտրոնական Յենիշեհիր գավառում հարձակում է իրականացվել տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկանության վրա:
Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հայ ընտանիքի սպանության մեջ կասկածվում են նույն գյուղի երեք բնակիչներ: Վրացական jnews.ge-ի փոխանցմամբ՝ երեք կասկածյալներից մեկը, որը ձերբակալվել է, խոստովանել է հանցագործության կատարումը:
Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հայ ընտանիքի ողբերգական սպանության կասկածյալը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Հալեպում հուլիսի 10-ին տեղի ունեցած զինված բախումների ժամանակ զոհվել է սիրիական բանակի հալեպահայ զինծառայող Փանոս Աղազարյանը (ծնված 1994 թվականին):
Փառատոնում ներկայացվել էր մասնակիցների կողմից պատրաստված տոլմայի 45 տարատեսակ: Մասնակիցների թվում էին Թբիլիսիի սովորական բնակիչներ, մի քանի հասարակական միավորումներ եւ վեց ռեստորաններ:
Իրանի նախարարների կաբինետը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը: Իրանի նախարարական կաբինետի անդամները նախագահ Հասան Ռոուհանիի գլխավոր ությամբ հավաքվել են հուլիսի 10-ին:
«Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել է, որ ընտանիքի մերձավորների տեղեկություններով` նրանց տանջել են, ենթարկել բռնության, սակայն թանկարժեք իրերը չեն գողացել: Ողջ գյուղը սարսափի մեջ է:
«Եթե ռուսները ռացիոնալ կերպով նայեն այս գործընթացին, ապա այդպիսի Վրաստանի հետ համագործակցությունը եւ բարիդրացիությունը, այն բանից հետո, երբ լուծվեն մեր տարածքային խնդիրները, դրական շատ բան կբերի Ռուսաստանի Դաշնությանը»,- Sputnik-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մարգվելաշվիլին:
Georgiaonline-ի փոխանցմամբ՝ Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղի տներից մեկում հայտնաբերել են 37-ամյա կնոջ և նրա 3 երեխաների դիերը: Երեխաներից երկուսն անչափահասներ էին:
Ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը մահապարտների մասնակցությամբ նոր ահաբեկչություններ է նախապատրաստում Եվրոպայում:
«ՆԱՏՕ-ն կարևոր որոշումներ է կայացնում Վարշավայի գագաթնաժողովի ընթացքում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Թբիլիսիի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին, անդրադառնալով ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի նախնական արդյունքներին:
Տեղական իշխանությունները լրագրողներին հայտնել են, որ ամենաշատը վնաս են կրել Սամեգրելոյի և Իմերեթիի շրջանները:
Բոլորն էլ մերժում են պատերազմը և հաստատել են հանձնառությունը բանակցային գործընթացի վերաբերյալ:
Համաշխարհային առաջատար Fitch գործակալությունը 2016թ. առաջին կիսամյակի արդյունքներով նվազեցրել է 15 երկրի կրեդիտային վարկանիշը, ինչը գործակալության համար կիսամյակային ռեկորդ է, գրում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Fitch-ի հաղորդագրությանը:
Ադրբեջանում բնակչության բանկային ավանդները 2016թ. հունիսի 1-ի դրությամբ կազմում են 7 մլրդ 565,9 մլն մանաթ, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»՝ հղում կատարելով Ադրբեջանի Կենտրոնական բանկին:
Ադրբեջանական contact.az կայքը տեղեկացնում է, որ արդեն երկու շաբաթ է, ինչ ոչ մի տեղեկություն չկա «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության երիտասարդական կոմիտեի անդամ Խագանի Նասիրովի մասին: Կուսակցությունում կարծում են, որ նա կալանավորված է:
Հակառակ հուլիսի 7-ից Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարտերային ավիափոխադրումների վերսկսման պլանների՝ երեկ դրանք այդպես էլ չեն վերսկսվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Տուրինդուստրիայի ռուսական կենտրոնի մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման օրը դեռ չի համաձայնեցվել:
Արևմտյան Վրաստանի բազմաթիվ շրջաններ ջրի տակ են անցել հորդառատ անձրևների պատճառով, որոնք տեղացել են այս գիշեր, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան), Պիեռ Անդրյոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար գավառում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում 100-ավոր արձաններն են տեղադրվել:
«Հարավային Կովկասը մնում է բավականին բարդ շրջան, որտեղ ՆԱՏՕ-ն չի կարող ունենալ բոլոր երկրների նկատմամբ միատեսակ վերաբերմունք այն պարզ պատճառով, որ այդ երկրների ցանկությունները ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու տարբեր արագություններ, տարբեր խորություններ ունեն»:
Թբիլիսիում ընթացող ԵԱՀԿ Հարավային Կովկասի մեդիա կոնֆերանսի աշխատանքներին մասնակցող հայաստանյան պատվիրակության պետական հատվածը ներկայացնող մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել ադրբեջանական ապակառուցողական մոտեցման նկատմամբ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի կողմից կրավորականություն դրսևորելու կապակցությամբ։
Վրաստանի իշխանության ներկայացուցիչները ուրախ են, որ Եվրախորհրդարանի միջազգային հարցերով կոմիտեն այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել է Եվրամիության երկրներ կարճաժամկետ ուղևորությունների նպատակով Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ սահմանելու օգտին և հուսով են, որ շուտով երկրի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի գնալ Եվրոպա:
ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 30-ից մինչև հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԾ դիտացանցից:
Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում զինված հարձակում է տեղի ունեցել ռեստորաններից մեկի վրա, գրում է Anadolu գործակալությունը:
Եվրախորհրդարանի միջազգային հարցերով կոմիտեն այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել է Եվրամիության երկրներ կարճաժամկետ ուղևորությունների նպատակով Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ սահմանելու օգտին: