Վրաստանի նախագահը գալիս է Հայաստան. Նա կսրբագրի՞ «օկուպացիայի» մասին իր հայտարարությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 13-14-ին Հայաստան է այցելելու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Այցը պաշտոնական է, երկօրյա, օրակարգը հագեցած` ավանդական այց Ծիծեռնակաբերդ, հանդիպումներ երկրի նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, կաթողիկոսի հետ:

Զուրաբիշվիլու տարածաշրջանային առաջին այցը դեպի Ադրբեջան էր, այժմ պարիտետն է պահպանում։ Բայց մեզ ասացին, որ այցի հրավերն ուղարկել է Արմեն Սարգսյանը: Ի դեպ, Ադրբեջանում տիկինը բավականին հետաքրքիր հայտարարություն արեց երկու երկրների միանման ճակատագրի` «օկուպացիայի»-տարածքային ամբողջականության մասին։

Մենք հետաքրքրվեցինք՝ գուցե Հայաստանում կսրբագրվի՞ ասվածը։ «Շատ բաներից կխոսվի, անշուշտ. բոլոր դեպքերում չմոռանանք, որ Վրաստանի այսօրվա նախագահը եղել է նաեւ ԱԳ նախարար, դիվանագիտական մաներային լավագույնս տիրապետող անձ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս