
ՄԱԳԱՏԷ-ն վերահաստատեց , որ Իրանը կատարում է ԳՀՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները

Թեհրանը շարունակում է կատարել իր հանձնառություններն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համակարփակ ծրագրի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:
«Իրանը կատարում է հանձնառությունները միջուկային ծրագրի շրջանակներում՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համաձայն: Կարեւոր է, որ Իրանը շարունակի լիովին կատարել այդ հանձնառությունները»,- հայտարարել է Ամանոն՝ ելույթ ունենալով գործակալության կառավարիչների խորհրդի նիստում, հաղորդել է ՌԻԱ Նովոստ