Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Թուրքիա զբոսաշրջիկների այցելությունների վրա սահմանված արգելքը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Էրդողանի մամուլի ծառայությանը:
«Վճռական կերպով դատապարտում եմ ահաբեկիչների կեղտոտ գործողությունները»,- ասել է Ալիևը՝ հավաստիացնելով, որ «այս ծանր օրերին, ինչպես միշտ, Ադրբեջանը Թուրքիայի հետ է»:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է երեկ Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանում իրականացված ահաբեկչությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Ադրբեջանական ընկերությունները Հարավկովկասյան գազատարի ընդլայնման համար մինչև 2020թ. կծախսեն մոտավորապես 820 միլիոն դոլար, իսկ գազատարի ընդլայնման ընդհանուր արժեքը կազմում է 4,9 մլրդ դոլար:
Պարզվել է Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանի ահաբեկչության զոհերի մեծ մասի ինքնությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը տևել է շուրջ 40 րոպե, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով թուրքական NTV հեռուստաալիքին:
Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան հաստատել է, որ Բեռլինում այս գիշեր դիվանագիտական համարանիշներով հրկիզված ավտոմեքենաների թվում եղել է նաև Վրաստանի դեսպանության ավտոմեքենան, տուժածներ չկան:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր իր ցավակցությունն է հայտնել թուրք ժողովրդին՝ կապված երեկ Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որը վերջին տվյալների համաձայն՝ խլել է 36 կյանք, ևս 147 մարդ վիրավորվել է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներողություն չի խնդրել Կրեմլից խոցված «Սու-24»-ի համար: Այդ մասին հայտնել է Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը, հայտնում է Reuters-ը:
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը Թուրքիա է ուղարկել 30 զինյալի: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրեննանը՝ մեկնաբանելով Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանի ահաբեկչությունը:
2 թուրք զինծառայող է սպանվել և 3-ն ստացել է վիրավորում Դիարբեքիր նահանգում «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալների հետ բախումների հետևանքով, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:
Թուրքական իշխանությունները հնարավոր են համարում փոխհատուցում վճարել ռուսական «Սու-24»-ի սպանված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքին, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը:
Երեկ՝ Երևանի ժամանակով ժ. 23.00-ի սահմաններում, 3 պայթյուն է որոտացել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում:
Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնում Թուրքիային՝ կապված Ստամբուլի օդանավակայանում կատարված ահաբեկչության հետ, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքը ահաբեկչությունից հետո, հայտնում է թուրքական Sabah Daily թերթը՝ հղում կատարելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին:
Ստամբուլի մետրոյի Մարմարա գծի գնացքների երթևեկությունը, որը անցնում է Բոսֆորի նեղուցի տակով, կասեցվել է տեխնիկական խնդիրների պատճառով, հայտնում է Anadolu գործակալությունը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի քաղաքացիներին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հարձակում իրականացրածներից մեկը:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հեռացել է պաշտոնից, հայտնում է APA-ն:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խիստ քննադատության է ենթարկել երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին, հայտնում է Hürriyet-ը:
Թուրքիայի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի համար փոխհատուցում վճարելու հարց չի քննարկվել, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Ինչպես հայտնում է Hürriyet թերթը, Դիարբեքիրի նահանգի Ջիլա ավանում՝ Էրգանի մայրուղու մոտ գտնվող հիվանդանոցի հարևանությամբ, «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալները պայթուցիկով լի ավտոմեքենա են պայթեցրել:
Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը աջակցություն ցուցաբերելու համար:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը թարմացրել է նախազգուշացնող հայտարարությունը Թուրքիա այցելել ցանկացող քաղաքացիների համար: Թուրքական Demokrathaber.net-ը գրում է, որ ԱՄՆ-ը հիշեցրել է այդ երկրում առկա ահաբեկչության վտանգի մասին` հորդորելով զգոն լինել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Անկարան պատրաստ է Մոսկվային փոխհատուցել վնասը, որը հասցվել է «Սու-24» ռմբակոծիչը խոցելու հետևանքով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Հունիսի 26-ին, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել Ադրբեջանի ԶՈւ Բեյլագանի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 1997 թ. ծնված Նեջեֆով Էլբուրուս Ֆարաջ օղլուն (Nəcəfov Elburus Fərəc oğlu):
Այս տարվա օգոստոսին Վրաստանում կանցկացվեն հատուկ նշանակության ուժերի Jackal Stone 2016 համատեղ վրաց-ամերիկյան զորավարժություններ, հայտնում է TASS-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, թե Մոսկվայի հետ հարաբերությունները արագ կկարգավորվեն՝ երկու երկրների համար երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակն անվանելով վնասակար, հայտնում է BBC-ն: