Ռուսական Սու24 ինքնաթիռը խոցած թուրքական կործանիչի օդաչուները ձերբակալվել են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը` հղում անելով AFPին:
Թուրքիան ԱՄՆ-ին պաշտոնական հարցում է ուղարկել թուրք հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ, որին թուրքական իշխանությունները մեղադրում են երկրում կատարված ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Թուրքիայի ռազմածովային նավատորմից ռազմական հեղաշրջման փորձից հետո անհետացել է 14 ռազմանավ, գրում է Times պարբերականը: Հուլիսի 15-ից նավերը կապի դուրս չեն եկել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, հայտնում է APA գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրում հեղաշրջման փորձի ձախողումից հետո հայտարարել է, որ Ստամբուլի Թաքսիմ շրջանի Գեզի պուրակի տեղում կայազորի շինարարության նախագիծը, որը 2013թ. դարձել էր բողոքի ակցիաների պատճառ, կյանքի է կոչվելու:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն պաշտոնական այցով կմեկնի Վաշինգտոն, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրքիայի Տրապիզոն նահանգի Մաչկա շրջանում մի խումբ զինված մարդիկ հարձակում են իրականացրել ճանապարհային ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երկու անձնական թիկնապահները սպանվել են՝ փորձելով պաշտպանել նրան ձախողված հեղաշրջման ժամանակ: Ինչպես հայտնում է CNN-ը, այս մասին հայտնել է անձամբ Էրդողանը:
Միացյալ Նահանգների իշխանություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել ժամանակվորապես ձեռնպահ մնալ Թուրքիա ուղեւորություններից այն բարդ իրադրության պատճառով, որն առաջացել Է վերջերս կատարված զինվորական հեղաշրջման փորձի հետեւանքով:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախարարական խորհրդի նիստի ժամանակ նոր տվյալներ է հրապարակել երկրում ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետևանքով զոհերի, վիրավորների ու ձերբակալությունների վերաբերյալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմնակիցները երկրում ձախողված հեղաշրջման փորձից հետո սկսել են ոչնչացբել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանները, հայտնում է haqqin.az պորտալը:
Իրանը Ռուսաստանից ստացել Է Ս300 համալիրների հրթիռների առաջին խմբաքանակը: Այս մասին հաղորդել Է Իրանի Թասնիմ լրատվական գործակալությունը: «Իրանում ստացվել Է Ս300ՊՄՈՒ2 համալիրների հրթիռների առաջին խմբաքանկը:
2016 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 7,868 մլրդ դոլար: Այդ երկրի Մաքսային կոմիտեի տվյալների համաձայն` անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այդ թիվը նվազել է 28,05 տոկոսով:
Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ Թուրքիայում իրավիճակը կայունացել է, և Վրաստանի հետ համագործակցությունը շարունակվելու է:
Միջազգային WikiLeaks կազմակերպությունը հայտարարել է, որ կտարածի բազմաթիվ փաստաթղթեր Թուրքիայում ռազմական հեղաշրջման մասին:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը սպառնացել է Վաշինգտոնին բարեկամական հարաբերությունների ավարտով, եթե ԱՄՆ-ը չարտահանձնի թուրք հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, թե Թուրքիայի գործողությունները, որոնք խախտում են ժողովրդավարական սկզբունքները, կարող են հանգեցնել նրան, որ երկիրը կկորցնի ՆԱՏՕ-ի անդամակցությունը, հայտնում է The Independent-ը:
Մարդկանց տարհանում են Թուրքիայի խորհրդարանի շենքից պատրաստվող հարձակումների մասին տեղեկությունների պատճառով, հայտնում է թուրքական Cumhuriyet թերթը:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը մարտահրավեր է նետում ահաբեկչության դեմ պայքարի և իսլամական երկրներում «ժողովրդավարություն կառուցելու» Արևմուտքի ջանքերին, գրում է հեղինակավոր The Wall Street Journal պարբերականը:
Ռուսաստանցիները Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո ժամանակավորապես զրկվել են Թուրքիա թռչելու հնարավորությունից՝ անկախ այն բանից, թե դա ինչ ավիաընկերություն է, RIA Novosti-ին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Դմիտրի Գորինը:
Դեպքը ոչ մի կապ չունի Պատիժների կրման Ազգային բյուրոյի հետ, դա եղել է կոնֆլիկտ երկու մասնավոր անձանց միջև
Թուրքիայում ավելի քան 20 ընկերություն է փոխկապակացված Գյուլենի հետ
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը դեմ է հանդես եկել երկրում պատժի բարձրագույն միջոցի՝ մահապատժի վերականգնմանը, գրում է Reuters-ը:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու գործով երկրում շարունակվում են ձերբակալությունները բարձրաստիճան զինվորականության շրջանում:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ստամբուլում անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել: Քաղաք են տարվել ոստիկանական հատուկ նշանակության ջոկատի 1800 անդամներ, հայտնում է Anаdolu գործակալությունը:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում ձախողված հեղաշրջման փորձի ժամանակ րոպեների տարբերությամբ լքել է զբոսաշրջային Մարմարիս քաղաքի հյուրանոցը, մինչ այնտեղ կժամանեին ապստամբ զինվորականները:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրությամբ հետևել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին:
Թուրքիայում ռազմական հեղաշրջում իրականացնելու գործով ձերբակալությունները զինվորականության շրջանում շարունակվում են: Շըրնաք նահանգում 309 զինվոր է ձերբակալվել:
Թուրքիայի ռազմածովային ուժերի գեներալ, ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Աբիդին Ունալը հեղաշրջման փորձ իրականացրած զինվորականների կողմից առևանգվել է: