Իրանում հինգ մարդ է զոհվել ուղղաթիռի կործանման հետևանքով. Tasnim
                                    Իրանում մարտի 4-ին հինգ մարդ է զոհվել ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Ինչպես հայտնել է Tasnim-ը, միջադեպը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասի Չահարմահալ եւ Բախտիյարի նահանգում: Պատահարի վայր են ուղարկվել փրկարարներ, սկսվել է միջադեպի հետաքննությունը: Աղետյալ ուղաթիռի պատկանելությունը չի ճշտվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    