Բաժիններ՝

Ղարիբաշվիլին վերադառնում է «Վրացական երազանք»՝ բարձր պաշտոնի

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերադառնում է կառավարող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցություն, որտեղ կզբաղեցնի քաղաքական քարտուղարի պաշտոնը: Այդ մասին հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն:

«Քաղաքական քարտուղարի կարգավիճակում Իրակլի Ղարիբաշվիլին կարեւոր ավանդ կներդնի կուսակցության հետագա ուժեղացման գործում»,-ասել է Կալաձեն:

Այդ մասին հայտարարությունն արվել է «Վրացական երազանքի»՝ կենտրոնական գրասենյակում կուսակցության քաղխորհրդի նիստից հետո, որին ներկա է գտնվել Ղարիբաշվիլին: «Վրացական երազանք» Ղարիբաշվիլիի վերադարձը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կուսակցությունում ճգնաժամ սկսվեց:

Վերջին ժամանակներս «Վրացական երազանքից» դուրս է եկել յոթ պատգամավոր, ինչի արդյունքում կառավարող կուսակցությունը խորհրդարանում զրկվել է սահմանադրական մեծամասնությունից: Առանձին քաղաքական խաղ են որոշել սկսել Էկա Բեսելիան, Գեդեւան Փոփխաձեն, Լեւան Գոգիչայիշվիլին, Բեկա Նացվլիշվիլին, Զվիադ Կվաչանթիրաձեն, Գիա Ժորժոլիանին եւ Միրիան Ցիկլաուրին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս