Ռուս, թուրք, ադրբեջանցի փորձագետները քննարկումներ են անցկացրել Մոսկվայում

Մոսկվայում տեղի է ունեցել  կոնֆերանս, որի ընթացքում ռուս, թուրք և ադրբեջանցի փորձագետները քննարկել են Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա համագործակցության հարցը տարբեր ոլորտներում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Քննարկումներից հետո մամուլի ասուլիս է տվել Ռուսաստան-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Դմիտրի Սավելևը: Նա հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ։

Սավելևն ընդգծել է, որ ռուս-թուրքական հարաբերություններն այժմ լավ շրջան են ապրում, որտեղ վճռորոշ գործոն է լեզվական, կրոնական և մշակութային ընդհանրությունը։

Նրա խոսքերով՝ մեծ կարևորություն է ներկայացնում այն փաստը, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարողացան հաղթահարել այն ճգնաժամը,  որն առաջացել էր, երբ Սիրիայում Թուրքիայի օդուժը խոցել էր ռուսական ռազմական ինքնաթիռը։

Ռուս փորձագետը նշել է, որ ժամանակակից աշխարհում եռակողմ ձևաչափով դաշինքներն արդյունավետ դեր են խաղում: Դրա վառ օրինակն է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև առկա համագործակցությունը սիրիական ճգնաժամում։  Սավելևը ցանկություն է հայտնել, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում ևս հասնի նման մակարդակի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031