Բաժիններ՝

ԱՄՆ-ը փորձում է արաբական երկրներին խանգարել՝ վերականգնելու հարաբերություններն Ասադի հետ. WP

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հարաբերությունները վերականգնելու արաբական երկրների փորձերն այն բանից հետո, երբ նա փաստորեն հաղթող դարձավ քաղաքացիական պատերազմում, հանդիպում են Միացյալ Նահանգների դիմադրությանը, որը դիմում է այդ թվում պատժամիջոցների սպառնալիքներին: Այդ մասին հայտնել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ամերիկյան դիվանագիտական աղբյուրներ:

Հրատարակությունը գրում է, որ մեկնարկային կետը դարձել է Արաբական Միացյալ Էմիրությունների որոշումը, որը 2018 թվականի դեկտեմբերի 27-ին հայտարարեց Դամասկոսում իր դեսպանությունը բացելու մասին, որն իր գործունեությունը դադարեցրել էր 2011 թվականին Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր: Դրանից հետո բազմաթիվ այլ արաբական երկրներ նույնպես սկսեցին ձգտում դրսեւորել Սիրիայի նախագահի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

Հրատարակության խոսքով՝ պատճառն այն է, որ նրանք, ովքեր սկզբում աջակցեցին Ասադի ներքին քաղաքական հակառակորդներին, այժմ բախվում են իրականությանը, ըստ որի նա տեսանելի ապագայում մեծ հավանականությամբ մնալու է իշխանության գլուխ: Սակայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ակտիվորեն փորձում է արաբական աշխարհի իր դաշնակիցներին տարհամոզել Սիրիայի հետ մերձենալու փորձերից:

Գործի են դրվում, մասնավորապես, պատժամիջոցների սպառնալիքները, նշում է թերթը: Ինչպես պնդում Է հրատարակությունը, իր հերթին հակառակ ջանքերն է գործադրում Ռուսաստանը, որն արաբական երկրների իր գործընկերներին կոչ է անում դիվանագիտական կամուրջներ հաստատել Դամասկոսի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս