Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեն կվերանայվի։ Այդ մասին, ինչպես հայտնում է contact.az-ը, այսօր Միլի մեջիսի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Զիյադ Սամեդզադեն։
Ձյան առատ տեղումները, որոնք պատուհասել են Մոսկվայի շրջանն այսօր առավոտից, գրեթե ամբողջությամբ կաթվածահար են արել օդային հաղորդակցությունը միանգամից մի քանի ներքին ու միջազգային երթուղիներով:
ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ Վրաստանի տարածքում՝ Նինոծմինդա-Ժդանովական ճանապարհահատվածում ուժեղ ձնաբուք է, ինչից ելնելով փակվել է Բավրայի մաքսակետի վրացական հատվածը:
Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան կոչ է արել խուճապի չմատնվել Ռուսաստանում գրիպի պատճառով մահվան դեպքերի մասին տեղեկություններից, հայտնում է Interfax-ը:
Ադրբեջանի իշխանությունները սահմանափակում են երկրից արտարժույթի դուրս բերումը: Երկրից արտարժույթի խոշոր գումար դուրս բերել ցանկացողները (նախատեսված արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու ու ներդրումներ կատարելու համար), ստիպված կլինեն գումարի 20 տոկոսը թողնել Ադրբեջանի գանձարանին:
Վրացի իրավապահները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են ավելի վաղ կանխամտածված սպանության համար դատապարտված, 1970թ. ծնված Վալիկո Մ-ին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Վրաստանի տարածքում ուժեղ ձնաբուք է Նինոծմինդա-Ժդանովական ճանապարհահատվածում, ինչից ելնելով փակվել է Բավրայի մաքսակետի վրացական հատվածը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը առաջնահերթություն է ԵՄ-ի համար: Այս մասին ասված է ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի հայտարարության մեջ, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան Բրյուսելում, հայտնում է TASS-ը:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հարձակման հետևանքով սպանվել է 3 թուրք ոստիկան, հայտնում է Anadolu գործակալությունը:
Թուրքիան, Ադրբեջան ու Ղրղըզստանը անցկացնում են համատեղ զինված ուժերի կատարելագործման աշխատանքներ: Այս մասին Trend-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
Բաքվի առևտրի խոշորագույն կենտրոններից մեկում՝ «Բինա»-ում, տեղի է ունենում բողոքի ակցիա, որին մասնակցում են առևտրականները: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը:
Թբիլիսիում՝ Վրաստանի կառավարական գրասենյակի շենքի մոտ, շաբաթ օրը անցկացվել է բողոքի ակցիա ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թբիլիսիում վերջին օրերին գրանցվել է այս տարվա մեջ առաջին մահացության դեպքը H1N1 վիրուսից, որը հայտնի է նաև «խոզի գրիպ» անվանմամբ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի հիվանդությունների վերահսկման ու հասարակական առողջության ազգային կենտրոնին:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դեսպանների 8-րդ համաժողովի ժամանակ պատասխանել է հարևանների հետ վատ հարաբերություններ ունենալու պատճառների մասին հարցին:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Lider TV-ի նախկին լրագրող Ադիլ Մամեդովը լքել է Ադրբեջանն ու ապաստան խնդրել Գերմանիայից, գրում է Qafqazinfo-ն:
«Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը վտանգավոր է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Պետդեպի հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր Փոլ Գոբլը:
Թուրքիայի ցամաքային զորքերը, վրեժ լուծելով Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչության համար, 500 անգամ կրակել են ԴԱԻՇ-ի դիրքերի վրա Իրաքում ու Սիրիայում: Ինչպես հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, սպանվել է ԴԱԻՇ-ի մոտ 200 զինյալ:
Բոլոր երկրները պետք է համատեղ պայքար մղեն ահաբեկչության դեմ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ում խոսքերը մեջբերում է TRT Haber հեռուստաալիքը:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի վրացական հատվածն ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Այս մասին Trend-ի հետ զրույցում ասել է «Վրացական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեն:
Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում պայթյունի գործով կալանավորվածների թիվը հունվարի 12-ի դրությամբ հասել է 7-ի, հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ադրբեջանի Կենտրոնական բանկն արգելել է երկրի տարածքում տարադրամի փոխանակման կետերի գործունեությունը: Այսուհետ արտարժույթ փոխանակել հնարավոր է միայն բանկերի գրասենյակներում, հայտնում է Trend-ը:
AzerTurkbank-ն այսօր միակ ադրբեջանական բանկն է, որը Ադրբեջանի բնակչությանը վաճառում է դոլար ու եվրոր: Նման որոշում է կայացրել Ադրբեջանի Կենտրոնական բանկը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ ռազմավարական համագործակցությունը SOCAR ընկերության հետ չափազանց կարևոր է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևի հետ հանդիպմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունում խորհրդատվություններ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի ոստիկանական տեղամասի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ ճշտված տեղեկությունների, սպանվել է նվազագույնը 5 մարդ: Ավելի վաղ հաղորդվում էր 2 զոհի մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այս տարի բնական գազի դեֆիցիտը Ադրբեջանից համալրել չի հաջողվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն SOCAR-ի ներկայացուցչի հետ հանդիպման ավարտից հետո, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը» Վրացի նախարարն ասել է, որ կոմերցիոն սպառողների համար նոր սակագնային պլանի վրա աշխատանքներ արդեն կատարվում են:
Ստամբուլի կենտրոնական հրապարակում, որտեղ նախօրեին մահապարտ ահաբեկիչը խլել է 10 մարդու կյանք, կռիվ է տեղի ունեցել սառը զենքի կիրառմամբ:
Ստամբուլի «Լեյլա Գենջեր» համերգասրահում վաղը նշելու են 1996 թվականի հունվարի 14-ին սեփական օդանավով վթարի ենթարկված հայ տաղանդավոր երաժիշտ Օննո Թունջի (Օհաննես Թունջբոյաջյանի) մահվան 20-րդ տարելիցը: Օննո Թունջը թուրքահայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի ավագ եղբայրն է, ում ազդեցությամբ էլ Արտո Թունջբոյաջյանը հետագայում դարձել է երգիչ:
2016 թվականից ի վեր՝ խոզի գրիպ է հայտնաբերվել Թուրքիայի 463 քաղաքացիների մոտ: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը: