Բաժիններ՝

Թբիլիսիի դատարանն ազատել է խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքներում ևս 40-ից ավելի ձերբակալվածների

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը բավարարել է 41 մարդու գանգատները, որոնք ստորին ատյանի դատարանի կողմից 12-օրյա կալանքի էին դատապարտվել խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքների մասին գործով, եւ ազատել է նրանց: Այդ մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ լսումների ընթացքում դատարանն անմեղ է ճանաչել երկու ձերբակալվածի, իսկ մնացածներին դատապարտել է 4-օրյա կալանքի ոստիկանությանը չենթարկվելու եւ մանր խուլիգանության համար: Բայց քանի որ նրանց ձերբակալման պահից արդեն հինգ օր է անցել, իրավախախտներն ազատ են արձակվել:

Հունիսի 24-ին վերաքննիչ դատարանն ազատել էր եւս 16 մարդու: Ձերբակալվածների ազատումը բողոքի ակցիաների մասնակիցների պահանջներից մեկն է, որոնք հունիսի 20-ից զանգվածային ելույթներ են կազմակերպում Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ: Դրանց մասնակիցները նաեւ պահանջում են Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930