Բաժիններ՝

Թբիլիսիում բախումների հետևանքով գլխի շրջանում վնասվածքներ է ստացել Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը

Թբիլիսիում հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, ով վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։

Դավիթ Գրիգորյանին վիրահատել են, այժմ նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն և առողջացման միտում են տեսնում։

«Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են հիվանդանոց և տեղում հետաքրքրվել տուժածի վիճակով։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հայտարարություններով»,-նշում են դեսպանությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս