Բաժիններ՝

«ԱՄՆ-ը փորձում է խանգարել Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների նորմալացմանը». Լավրով

Մոսկվան կասկածներ ունի, որ Վաշինգտոնը փորձում է խանգարել ՌԴ-ի եւ Վրաստանի հարաբերությունների՝ սկսված նորմալացմանը: Հունիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Մենք կասկածներ ունենք, որ այս դեպքում էլ մեր ամերիկացի գործընկերները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների նորմալացում թույլ չտան, իսկ այդ նորմալացումը վերջին տարիներին նկատվում էր ամենայն ակներեւությամբ»,- ասել է նա:

Լավրովը նաեւ հայտարարել է, որ Մոսկվան երբեք չի դադարեցրել քաղաքական շփումները Թբիլիսիի հետ եւ օգտակար է համարում երկխոսության առկա ձեւաչափերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս