Բացի այդ՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային համագործակցության խորացման հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի մասնակցությունը համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերում։
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար հոկտեմբերի 3-ին, ապա 5-ին Երևանից Սիրիա է մեկնել մարդասիրական օգնություն տեղափոխող երկու ինքնաթիռ: Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության բեռների վրա մակագրված էր. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:
Associated Press գործակալության թղթակիցը հաղթել է World Press Photo 2017 մրցույթում Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի մարդասպանի լուսանկարով։
Վրաստանի գլխավոր դատախազությունը հաստատում է, որ Համայն Վրաց պատրիարք Իլյա Բ-ին փորձել են թունավորել ցիանիդով:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել առանց հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներգրավման, ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է այցով Ադրբեջանում գտնվող Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը:
Սիրիական կառավարական զորքերը Ռուսաստանի ռազմատիեզերական ավիացիայի օգնությամբ Պալմիրայի ուղղությամբ հարձակողական օպերացիա են սկսել։
Տեղի կունենա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում։
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մի քանի տասնյակ անդամ փակել է Թբիլիսիի քաղաքապետարանի մուտքն ու փորձել ներխուժել շինություն՝ պահանջելով քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ հանդիպում, հայտնում է RIA Novosti-ն։
Մոտակա 2-3 ամսում պլանավորվում է ՎՈՒԱՄ անդամ երկրների բարձր մակարդակի հանդիպում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Վրաստանի իր գործընկերոջ հետ հանդիպման արդյունքով հրավիրված ճեպազրույցում, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Ադրբեջանն ու Վրաստանը 25 տարվա ընթացքում շարունակում են բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքով հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Հրետանու ակտիվացումը հիմնականում երկու գործոնով է պայմանավորված. առաջին, շփման գծի ողջ երկայնքով հայկական զինուժը տեխնիկական սարքավորումների զինման ծավալուն գործընթաց է իրականացնում, որի պարագայում դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները ոչ էֆեկտիվ են դարձել:
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը դիմել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին` խնդրելով դիմել Բաքվի իշխանություններին իր ամուսնուն ազատ արձակելու պահանջով: Լապշինի կինը` Եկատերինան, ընդգծել է, որ «Պանդորայի արկղը բացվ ած է, որն իրական վտանգ է ցանկացած բլոգերի, լրագրողի կամ սովորական ճանապարհորդի համար»:
Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդամը հայտնել է այն մասին, որ Դամասկոսը կմասնակցի Սիրիայի հարցով Աստանայում փետրվարի 15-16-ին կայանալիք հանդիպմանը, հայտնում է RIA Novosti-ն։
ՌԴ պաշտպանության նախարարությունը իր կայքում հրապարակել է Սիրիայի Պալմիրա քաղաքում ԴԱԻՇ-ի գրոհայինների կողմից ոչնչացված հնագույն հուշարձանները։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը չի դիմել Ուկրաինային՝ հարցում ուղարկելով բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու վերաբերյալ, haqqin.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը։
Բաքվում տեղի է ունենում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեի հանդիպումը։
Պետական անվտանգության ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն հաստատել է տեղեկությունը, որ ձերբակալվել է Վրաստանի պատրիարքարանի գույքի կառավարման ծառայության ղեկավար և սուրբ Աննայի և Հովակիմի անվան բժշկական կենտրոնի տնօրեն, հայր Գեորգի Մամալաձեն:
Թուրքմենստանի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանրապետությունում երեկ կայացած նախագահական ընտրություններում հաղթանակել է ձայների 97.69 տոկոսով, հայտնել է երկրի ԿԸՀ-ն։
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը խստորեն դատապարտել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բելառուսից Ադրբեջան:
Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդի հնարավոր թունավորման փորձի մասին, որը ներկայումս Գերմանիայում վիրահատության է պատրաստվում։
Փետրվարի 11-ի երեկոյան Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գաֆարով Ֆուադ Ֆարհադ օղլուն (Qafarov Fuad Fərhad oğlu):
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ փետրվարի 11- երեկոյան «հայկական կողմի հետ հրաձգության ժամանակ» սպանվել է ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գաֆարով Ֆուադ Ֆարհադ օղլին:
«Պատահական չէր Իրանի նախագահ Ռոուհանին շեշտել հյուսիսային սահմանի մասին։ ԼՂ հակամարտությունն Իրանին հետաքրքրում է հենց այս հատվածով, այստեղ կայունությունն Իրանի ազգային անվտանգության հարցն է»։
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը պաշտոնապես հայտարարել է սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ամսաթիվը:
Ադրբեջանում իրենց ընդդիմադիր գործունեության հետևանքով երկրից դուրս գալու իրավունքից զրկված կին լրագրողներ Այթան Ֆարհադովան և Այնուրա Հեյդարովան դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Թուրքիայի Ադանայի ոստիկանության կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչներ:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է «Եփրատի վահան» գործողության շրջանակում Սիրիայի տարածքում գործող թուրք զինվորների կողմից «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին նոր հարվածներ հասցնելու մասին:
ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:
Իրանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ միտինգի են դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ՝ վանկարկելով «Մա՛հ Ամերիկային»։
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը այսօր Կիևում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հետ կայացած ճեպազրույցում հայտնել է, որ Ուկրաինան և Թուրքիան պլանավորում են համաձայնագիր կնքել, որը իրենց քաղաքացիներին թույլ կտա փոխադարձ այցեր կատարել ներքին անձնագրերով։