Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մուրաթ Էմիրը խորհրդարանում բարձրացրել է մանկահասակ հարսների հարցը։ Պատգամավորը տեղեկացրել է, որ երկրում վերջին 5 տարում 84․462 անչափահաս աղջիկ է մայրացել։
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Թուրքիայի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB» մակարդակից նվազեցրել է «BB-»-ի, ռեյտինգային կանխատեսումը բացասական է:
Ռուսաստանից Ս-400 օդային պաշտպանության համակարգերը արդեն տեղափոխել են Թուրքիա։
Օդանավակայանն արդեն վաղուց պատրաստ է, բայց ադրբեջանական բանավոր սպառնալիքները հաշվի առնելով՝ այն մինչ օրս պատշաճ կերպով չի գործարկվել»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը հաստատելու մասին՝ ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է ԵՄ-ի` Թուրքիայի դեմ որոշակի պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ հայտարարությանը:
168.am-ի հետ զրույցում ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանի բյուջեն մնացել է անփոփոխ՝ պարզապես բաժիններին հատկացվող բյուջեների վերաբաշխումն է փոխվել. «150 միլիոն մանաթ՝ շուրջ 85 միլիոն դոլար կրճատել են՝ սոցիալական ապահովության, և ավելացրել պաշտպանական ոլորտին հատկացվող ծախսերին»:
Ադրբեջանի հայերի ասամբլեա հասարակական կազմակերպության նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանը գործնականում շարունակում է պատերազմի պատրաստվել և զինվել մինչև ատամները:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ C-400 հակահրթիռային զենիթային համակարգերի մասեր բերող ռուսական չորրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել թուրքական Մյուրթեդ ավիաբազայում:
Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում ասաց, որ Վաշինգտոնում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո տեսնում ենք որոշակի տեղաշարժեր Երևանից դեպի Ստեփանակերտ բանակցային գործընթացում։ Նրա խոսքով՝ կա որոշակի ակտիվություն։ Տարասովը հիշեցրեց, որ Մնացականյանը երեք ժամ տևած բանակցություններ վարեց Բակո Սահակյանի, Մասիս Մայիլյանի հետ, և նրանք այնտեղ հանդես եկան տարբեր դիրքորոշումներով։
Ամերիկյան առաջարկ սեղանին չկա, ավելին, Միացյալ Նահանգներն այդքան էլ ակտիվ չեն այս ժամանակահատվածում՝ որպես համանախագահ պետություն, գոնե այն առումով, որ պետքարտուղարը դեռ հանդիպում չի ունեցել ոչ Հայաստանի, և ոչ էլ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, իսկ Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպում ունեցել են»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Թուրքիայի քաղաքացին Իզմիրի դատական հայց է ներկայացրել «Հայոց ցեղասպանությունը և իսլամը» վերնագրով գրքի հեղինակի՝ Դենիս Դղայսբուշի և խմբագրի դեմ:
Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը 4 օր տևողությամբ Ադրբեջան կատարած այցից հետո հայտարարել է, որ Ադրբեջանը պարտավոր է թուլացնել խոսքի ազատության նկատմամբ ճնշումը, բարելավել իրավաբանների կարգավիճակը:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը նոր գրառում է արել Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացի Արփինե Թումանյանի ընտանիքի մասին։
Նախօրեին սիրիական Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում ականապատված մեքենայի պայթյունից տուժած 11 քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց։
Թեհրանը Լոնդոնին կոչ է անում հնարավորինս արագ վերացնելու լցանավի՝ Ջիբրալթարի (Պիրենեյան թերակղզու ափին Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքի) իշխանությունների կողմից նախաձեռնված կալանումը:
Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատումը և շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը, որն ուղեկցվում է արդարության ժխտողականությամբ. սա անվտանգության սպառնալիք է Հայաստանի համար:
Ս-400 օդային պաշտպանության համակարգերը տեղափոխող ինքնաթիռները վայրէջք են կատարել Մալաթիայի և Անկարայի օդանավակայաններում: Դրանք Թուրքիան գնել էր Ռուսաստանից:
Միջերկրական ծովի արևելյան շրջաններում՝ Թուրքիայի և Կիպրոսի միջև, թուրքական նավերի կողմից հորատման աշխատանքների հետ կապված լարվածությունը գնալով աճում է:
«Իսլամական պետություն»-ը հուլիսի 10-ին հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ԻՊ անդամները թուրքերեն սպառնալիքներ են հնչեցնում Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:
Ռուսաստանի կողմից առաջիկա օրերին Թուրքիային մատակարարվելիք S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են լարված մնալ։
Դոնալդ Տուսկի տարածաշրջան կատարած այցի և Արցախի հիմնահարցի վերաբերյալ արված հայտարարությունների շուրջ 168.am-ը զրուցեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։
Դեմարշները հետաքրքիր բնույթ են կրում, վերջերս, բացի Իրանի՝ ուրանի հարստացման մասին հայտարարությունը, հուլիսի 7-ին լրացել է Իրանի վերջնագիրը Եվրոպական երկրներին, որպեսզի նրանք շուտափույթ աշխատեցնեն փոխադարձ վճարումների համակարգ, սակայն եվրոպացիները, բնականաբար, խաբում են:
Վրաստանի խորհրդարանի «Վրաստանի հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավորները մոտ օրերս կայցելեն Մոսկվա՝ քննարկելու վրաց-ռուսական հարաբերությունները:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնա բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում:
Կարինում (Էրզրում) 1790-ականներից մինչև մեր օրեր հասած հայկական պատմական Սուրբ Մինաս եկեղեցում գանձագողերն այլևս չփորված տեղ չեն թողել, իսկ եկեղեցու շրջակայքում ապօրինի շինարարություն է կատարվում:
Թուրքիայի նախկին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալու լուրը միջկուսակցական քննարկումների թեմա է դարձել:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել 1 Ռուսաստանի ղեկավարությանը՝ հանրապետության արմատապես տրամադրված քաղաքական ուժերի սադրանքներին չենթակվելու կոչով:
Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիային կարող է իրանակացվել հուլիսի 9-ին:
Ստամբուլի դատախազությունը 176 զինվորականների ձերբակալման կարգարագիր է տվել, որոնց կասկածում են Թուրքիայում արգելված «ֆեթհուլահակակնների ահաբեկչական կազմակերպությանը» (FETO) մասնակցության մեջ:
Թեհրանն առանց պատասխանի չի թողնի Ջիբրալթարի (Պիրենեյան թերակղզու ափին Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք) իշխանությունների կողմից Grace 1 լցանավի կալանման հետ կապված միջադեպը: