Բաժիններ՝

Իրաքի նախագահը բացառել է իր տարածքն Իրանին հարվածելու համար օգտագործելու հնարավորությունը

Բաղդադը ոչ մի պարագայում ԱՄՆ-ին թույլ չի տա Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներն օգտագործել Իրանին ռազմական հարված հասցնելու համար: Այդ մասին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը:

«Մենք չենք ցանկանում, որ մեր տարածքը վերածվի միջանկյալ հենակետի մեր որեւից հարեւանի դեմ, ներառյալ Իրանը, ցանկացած թշնամական գործողության համար»,- ընդգծել է Սալեհը: «Դա Իրաքի կառավարության եւ Միացյալ Նահանգների միջեւ համաձայնագրի բաղկացուցիչ մասը չէ»,- հավելել է նա, հիշեցնելով, որ ԱՄՆ-ի եւ հակաահաբեկչական կոալիցիայի զորքերը Իրաքում ներկա են այդ երկրի իշխանությունների հրավերով՝ կատարելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը «հակազդելու միակ խնդիրը»:

Օտարերկրյա զորակազմերի ներկայության ժամկետը «կախված կլինի իրաքյան կառավարության պահանջմունքից եւ մեր հրամանատարության կողմից օպերատիվ իրադրության վերլուծությունից»,- հավաստիացրել է Իրաքի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս