
«Խոսել այն մասին, թե մարդիկ լիովին կդադարեն մեկնել Վրաստան, անհնարին է». Պեսկով

Ռուսաստանցիների Վրաստան մեկնելը լիովին արգելելու խնդիր չկա, բայց պետություն իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակ է հետապնդում: Այդ մասին լրագրողներին պատմել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով հարեւան երկրներում շաթլների գործարկման՝ տարբեր ավիափոխադրողների եւ հյուրանոցատերերի նախաձեռնությունները՝ զբոսաշրջիկներին Վրաստան հասցնելու համար:
«Բնականաբար, խոսել այն մասին, թե մարդիկ լիովին կդադարեն մեկնել Վրաստան, անհնարին է, եւ անհնարին է մարդկանց արգելել մեկնել Վրաստան, ոչ ոք չի պատրաստվում դա անել»,- ասել է Պեսկովը:
Նա պարզաբանել է, որ պետությունը կարող է «սոսկ քաղաքացիներին խորհուրդ տալ՝ ուշադրություն դարձնելու իրենց անձնական անվտանգության այն սպառնալիքների վրա, որոնք կարող են այս ժամանակ ծագել Վրաստանում»:
Բացի դրանից, Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «կարելի Է ձեռնարկել տուրիստական հոսքի կրճատման միջոցներ մեր քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով», հաղորդել է ՏԱՍՍ-ը: