Թուրքիայի ծովափնյա Սինոփ քաղաքում փորձարկվել է թուրքական արտադրության «Bora» տեսակի առաջին հեռահար հրթիռը: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, «A haber» հեռուստալիքի հաղորդումներից մեկի ժամանակ: Վերջինիս խոսքերով` հրթիռի փորձարկումը հաջող է ընթացել:
Այնտեղ նույնպես թուրք ուժայինները պատրաստվում են ռազմական գործողություներ իրականացնել ՔԲԿ-ի զինյալների դիրքերի ուղղությամբ: Այդ լուրը ևս հաստատվել է տեղի նահանգապետարանի կողմից:
Ավարտվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող Հարավկովկասյան 14-րդ մեդիա համաժողովը, որի առանցքային թեման կեղծ լրատվությունն էր, ապատեղեկատվության եւ քարոզչության տարածումը ավանդական եւ առցանց մեդիայում, ինչպես նաեւ դրա բացասական հետեւանքները խոսքի ազատության համար:
Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը Ժնեւում տեղի կունենա մայիսի 16-19-ը:
«ՆԱՏՕ-ի ձեր դաշնակիցը մենք ենք, այլ ոչ թե ահաբեկչական կազմակերպությունը: Մեզ ասում են. «Չենք ցանկանում, որ PYD/YPG-ն վնաս հասցնի Թուրքիային»: Բայց մի՞թե դա խոսքով հնարավոր է»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հեյդար Ալիևի 94-ամյակի միջոցառման ժամանակ իր ելույթում հայտարարել է, թե Ադրբեջանում գործում է հինգերորդ շարասյուն, որը ուզում են հարվածի տակ դնել Ադրբեջանի համար «ամենասուրբ արժեքները»:
Թուրքական «Otokar» ընկերությունը, որը մտնում է Թուրքիայի խոշորագույն «Koç» հոլդինգի մեջ, Ստամբուլում ընթացող «IDEF 2017» ռազմական արտադրանքի ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացրել է «ALTAY» տանկի տեսակներից մեկը, որը նախատեսված է օգտագործել քաղաքային պայմաններում ռազմական օպերացիաների ժամանակ:
Թբիլիսիի ուսանողական միության հերթական դասն է: էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագիրն ավարտած Հարություն Մալխասյանը արդեն նույն ծրագրով սովորողների՝ 150 հոգուց բաղկացած խումբ է ղեկավարում: Ընկերոջ՝ Ստեփան Էվաջյանի հետ ուսանողներին բացատրում է կրթական համակարգի առանձնահատկությունները, ինչպես նաեւ մասնագիտական խորհուրդներ է տալիս.
Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով՝ բնական ռեսուրսներով ամենահարուստ երկրների վարկանշային ցուցակում 136 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է Հայաստանը զբաղեցրել է 89-րդ:
Ադրբեջանի կառավարությունն իր բազմամիլիարդանոց նավթային և գազային եկամուտները բաշխում է հետևյալ չորս ուղղություններով՝ կաշառատվություն, Ալիևի ընտանիքի և նրա բարեկամների կողմից թալան, ռազմական գնումներ և բյուջետային այլ հարցեր: Զարմանալի չէ, որ Ադրբեջանի ժողովրդի ճնշող մեծամասնությունն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ` չնայած Ալիևի միապետության վաստակած միլիարդավոր նավթադոլարների:
Վրաստանում Aerosmith ռոք խմբի համերգին հաշված օրեր են մնացել: Աշխարհահռչակ խմբին Վրաստանում դիմավորում են հատուկ տեսաուղերձով:
«Արդեն պարզ է, որ նախագահի թեկնածուների միջև առկա է սուր պայքար: Ինչպես գիտեք, կայացել է երկու հեռուստաբանավեճ: Բավական խիստ փոխադարձ քննադատություններ են հնչել»:
Փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին անընդունելի է համարել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերին» (YPG) զինելը, քանի որ վերջինին Թուրքիայում դիտարկում են որպես «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) սիրիական թև:
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը ասել է, որ Թուրքիան իրենց տեղյալ չի պահել թուրք-իրանական սահմանին կառուցվելիք պատի մասին:
Ադրբեջանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կայքէջում հրապարակվել է տխրահռչակ «սև ցուցակի» թարմացված տարբերակը, որը ներառված է Արցախ այցելած հարյուրավոր օտարերկրյա քաղաքացիների անուններ:
Գտնվել են չորս հանքափորների մարմինները, որոնք մայիսի 9-ին զոհվել են Թղիբուլի Մինդելիի անվան հանքահորում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել զենքի մատակարարմանը քուրդ մարտիկներին, որոնք Սիրիայում մարտնչում են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ:
Վրաստանի ՆԳՆ-ի պարզաբանմամբ՝ «Գիշերային գայլեր» խմբի որոշ բայքերներ կարողացել են մուտք գործել Վրաստան, քանի որ ակումբը հիշեցնող որևէ նշան չեն կրել:
Եվրահանձնաժողովի նախագահ Յան Կլոդ Յունկերը զգուշացրել է, որ եթե Թուրքիայում վերականգնվի մահապատիժը, ապա վերջինս չի դառնա Եվրամիության անդամ (ԵՄ):
2017թ. հուլիսի 1-ից յուրաքանչյուր վարորդ կստանա 100 բալ, որը ուժի մեջ կլինի մինչեւ 2018թ․ հունվարի 1-ը: Ամեն անգամ, երբ վարորդը խախտում թուլ կտա, կնվազեն բալերը։
Ըստ նախնական տվյալների երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել:
Թուրքիայի զինված ուժերը կրկին օդային հարվածներ է հասցրել իրաքյան քրդերի դիրքերին:
Թուրքիայի Հաքքարի նահանգում կրկին թուրք զինվորների և Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջև բախում է տեղի ունեցել:
Նրանք ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին, լրագրողների հետ զրույցում հայտարարել են, որ Թբիլիսի են ժամանել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը նշելու նպատակով:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հետ քննարկել է, այդ երկրում քաղաքական ապաստան գտած թուրք գործիչ, չափավոր իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի Թուրքիային արտահանձնելու հարցը:
Իրանի Գոլեստան նահանգում ածխի հանքահորում պայթյունի հետևանքով հասել է 41-ի:
Գերմանիայից ապաստան խնդրող թուրքերի թիվը շարունակում է աճել: Ըստ թուրքական «Gazetekarinca» թերթի կայքի՝ այդ մասին հայտնում է գերմանական «Der Spiegel» հանդեսը` հղում անելով Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային վարչությանը (BAMF);
Թուրքիայի 81 նահանգներից 79ում թմրանյութերի վաճառքի դեմ հատուկ համաժամանակյա լայնամասշտաբ գործողություն է սկսվել, որին մասնակցում է ոստիկանության 7 հազար 118 աշխատակից, ինչպես նաև ոստիկանական ուղղաթիռներ:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը անդրադարձել է թուրքական ոստիկանության կողմից մայիսի 7-ին «Բելգե» հրատարակչատան վրա իրականացված հարձակմանը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ ԺանԿլոդ Յունկերը հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման պարագայում այդ երկրի մուտքը Եվրամիություն անհնարին կդառնա: