Իրանում պատրաստ են ազատելու ամերիկացի բանտարկյալներին ԱՄՆ-ում իրանցի կալանավորների փոխարեն
Իրանը պատրաստ է ազատ արձակելու ամերիկացի բանտարկյալներին ԱՄՆ-ում իրանցի կալանավորների ազատման փոխարեն: Այդ մասին հուլիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Մենք պատրաստ ենք ազատ արձակելու ամերիկացի բանտարկյալներին իրանցի կալանավորների ազատման փոխարեն,- մեջբերում է Ռաբիի խոսքը Fars գործակալությունը: Մենք բոլոր իրանցի կալանավորներին, ովքեր ԱՄՆ-ի պահանջով ազատազրկված են աշխարհի որ երկրում էլ որ լինի, դիտում ենք որպես իրանցի կալանավորների Միացյալ Նահանգներում»: Նախօրյակին Իանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտնել է, որ Թեհրանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ այնտեղ պահվող իր քաղաքացիների հարցի շուրջը:
Նա չի ճշտել, թե ինչ ձեւով են ընթանում բանակցությունները: Հունիսին Իրանի խորհրդարանում ստացվել է որոշման նախագիծ ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցությունների արգելքի մասին: Ավելի վաղ Խաթիբզադեն ասել է, որ Իրանն ուղղակի երկխոսություն չի վարում ԱՄՆ-ի հետ բանտակյալների փոխանակման շուրջը: Նրա խոսքով՝ Թեհրանն ԱՄՆ-ի կողմից ուղերձներ է ստացել Շվեյցարիայի դեսպանության միջոցով, որը նեկայացնում է Վաշինգտնի շահերը, այդ ուղղությամբ աշխատելու՝ ամերիկացիների պատրաստակամության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: