Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Սաուդյան Արաբիային նախազգուշացրել է, որ Թեհրանն անխաթար կթողնի սոսկ մահմեդականների համար սրբազան Մեքքա եւ Մեդինա քաղաքները, եթե էր Ռիադը անխոհեմ գործի:
Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել նաև Իրանի հետ սահմանին: Այս մասին գրում է թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուկքադիր Սելվին:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին մայիսի 8-ին պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ:
Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել մի շարք գյուղերում մայիսի 8-ից փողոց դուրս գալու արգելք հայտարարելու մասին:
Թուրքիայի ոստիկանությունը գյուլենականների հետ առնչություն ունենալու հիմնավորմամբ ձերբակալվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից 2011 թվականին պատգամավոր ընտրված Ահմեթ Թևֆիք Ուզունը:
Թուրքական ոստիկանությունը մայիսի 7-ին հարձակվել է հայտնի հրապարակախոս, Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ Ռագըփ Զարաքոլուի և նրա կնոջ՝ Այշենուր Զարաքոլուի հիմնադրած «Բելգե» հրատարակչատան վրա:
«Թուրքիայից և Ադրբեջանից կարելի է սպասել ամեն ինչ։ Անգամ՝ առավել անսպասելին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը:
«Թե կոնկրետ դա ի՞նչ է նշանակում, որտե՞ղ պետք է աշխատեն, ի՞նչ է նշանակում՝ պայքար իսլամական տեռորի դեմ, այս հարցերն այնքան բարդ են, որ բովանդակային առումով դա հասկանալը դժվար է: Բայց դա դիրքորոշում է, որ կարծես պետք է լրջացնի ՌԴ-ի ջանքերը»:
Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններին վտանգ սպառնալու դեպքում կկիրառվի հայ-ռուսական միացյալ զորախումբը: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: «Միացյալ զորախումբ պատրաստ է չեզոքացնել Թուրքիայի կողմից մեր սահմանների նկատմամբ ցանկացած հնարավոր սպառնալիք»,- նշեց Մակարյանը:
ԱՄՆ Թուրք-ամերիկյան միությունների դաշնությունը (ԹԱՄԴ) շարունակում է ստորագրահավաք անցկացնել, որով Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունին կոչ է արվում խոչընդոտել 1982թ. Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին գնդակահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին ներում շնորհելու գործընթացին: Ըստ թուրքական «Turkishny» կայքի` նշյալ հայտարարությունը տեղադրված է Change.org կայքում:
Սիրիական Հալեպ քաղաքի իշխանությունները սկսել են խոշոր գործողությունների շարք «Ջիբրին» ճամբարից փախստականներին իրենց հայրենի գյուղեր վերադարձնելու համար: Գյուղերը վերջերս են ազատագրվել գրոհայիններից:
ՌԴ-ն պատրաստ է 500մլն դոլարի դիմաց Թուրքիային վաճառել «S-400» հակաօդային պաշտպանության համակարգ: Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի` այդ մասին հայտնել է ռուսական «РБК» հեռուստաընկերությունը:
Թուրքական «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է ռուսական «Գազպրոմ» ընկերության գործադիր կոմիտեի նախագահ Ալեկսեյ Միլլերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Միլլերը Պուտինին մանրամասներ ներկայացնելիս, նշել է, որ նախագծային աշխատանքներն ավարտին են հասցվել, իսկ շինարարական աշխատանքները կարող են սկսել մոտ օրերին:
Սիրիայում սահմանված անվտանգության գոտիների վրայով կարգելվեն մարտական օդուժի, այդ թվում՝ միջազգային կոալիցիայի օդուժի թռիչքները:
Սիրիայի ղեկավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների ներկայությունն Աստանայում դրականորեն կազդի Ժնեւի բանակցությունների վրա, եթե պայմանավորվությունը կատարվի:
Սիրիայում ահաբեկիչների մոտ գտել են դիպուկազարկ զենք ռուսական էլետրոնիկայով: Այդ մասին մայիսի 4-ի երեկոյան հայտնել է «Կոմերսանտ» թերթի կայքը:
Գիվի Պապուաշվիլին դատախազություն է կանչել «Ակուրա» գինու գործարանի սեփականատեր Թեյմուրազ Մեգրելիշվիլիին, Նոդար Մոդեբաձեին և տնօրեն Վախթանգ Չախվաձեին, ովքեր «Վրաստանի ծովային բանկ»-ից 2 600 000 լարի վարկ են վերցրել և այդ գումարով ձեռք բերել գինու գործարանի ակցիաների 89.060%-ը, գործարանում ներդրումներ կատարել, խաղողի վազեր տնկել և զբաղվել են գինու արտադրությամբ:
«Կլինի առողջ սնունդ՝ բանջարեղեն, մրգեր: Իմ երազանքն է, որ դպրոցների մուտքի մոտ դրված լինի խնձորներով լի սկահակ: Թե չցանկանան՝թող չուտեն, մեկ է, ի վերջո ուտելու են»,-նշել է Ջեջելավան: Այս մասին հաղորդում է apsny.ge-ն:
Թուրքիայի ավտոմոբիլային արդյունաբերության և առևտրի բաժնետիրական ընկերությունը (TÜMOSAN) սկսել է 4X4 զրահապատ մեքենաների սեփական մոդելի արտադրությունը:
Եթե հայերի կոտորածի մեջ մեղադրենք հայ գործիչներին, դրանով կհամաձայնենք Օսմանյան կայսրության և Գերմանիայի կառավարությունների հետ, որոնք հայտարարում են, թե հայերն ապստամբել են և դրա համար պատժվել:
Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը «Աստանա-4» հանդիպման լիագումար նիստում հուշագիր են ստորագրել Սիրիայում ապաէսկալացման գոտիներ ստեղծելու մասին, ինչի մասին հայտնել է «Ինտերֆաքս-Ղազախստան»-ը։
են դիմադրություն ցույց տալ «Իսլամական պետություն» կազմակերպության զինյալները:
Սիրիայում հրադադարի համաձայնագրի երաշխավոր երկրները Աստանայի հանդիպմանը փոխհամաձայնության են հասել երկրում ապա էսկալացման գոտիների մասին հուշագրի շուրջ:
Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտնել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ծրագրում է հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ապրիլի 27-ից մինչև մայիսի 3-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 29-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
Վրաստանի խորհրդարանն 80 «կողմ» եւ մեկ «դեմ» ձայներով հաստատել է Սահմանադրության վերանայման նախագծի համաժողովրդական քննարկման կազմակերպման հանձնախումբը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը իր կայքում հայտարարություն է տեղադրել, որում ասվում է, որ Թուքիայում ահաբեկչական հարձակումների իրականացման հավանականությունը դեռ շարունակում է մնալ բարձր:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանի Գուլիստան նահանգում տեղի ունեցած հանքի փլուզման կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Գոլեսթան նահանգում հանքավայրի փլուզման պատճառ դարձած տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 4-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնայից դեպի հարավարևելք: