Հունաստանում չեն ընդունել թուրքական ակումբի ֆուտբոլիստների ՊՇՌ թեստերի արդյունքները. թիմը հետ է վերադարձել
Աթենքի օդանավակայանի աշխատակիցները չեն ընդունել թուրքական Գալաթասարայ ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների Թուրքիայում արած ՊՇՌ թեստի արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական ակումբի ֆուտբոլիստները Աթենք էին եկել, որպեսզի մասնակցեին հունական Օլիմպիակոս ակումբի հետ ընկերական հանդիպման խաղին։
Հունական կողմը թուրքական ակումբից պահանջել է նոր թեստ հանձնել, սակայն Գալաթասարայի ղեկավարությունը մերժել է պահանջը կատարել, որից հետո որոշում է կայացվել վերադառնալ Ստամբուլ։
Թուրքական մամուլը այս կապակցությամբ իր վրդովմունքն է հայտնել և մեղադրել հունական կողմին խտրականության մեջ։
Այս հարցը անգամ քննարկվել է Թուրքիայի և Հունաստանի ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ