
«Որակում եմ որպես սադրանք մեր միասնության դեմ». Էրդողանը՝ հայկական եկեղեցու հետ կապված միջադեպի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու հետ կապված միջադեպը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Կրոնի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է Քադըքյոյի եկեղեցու (Սուրբ Թագավոր,–խմբ.) մոտ, ես որակում եմ որպես սադրանք՝ ուղղված մեր միասնության դեմ», – ասել Է Էրդողանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա, և բարձր երաժշտություն միացնելով, սկսել էին պարել խաչի շուրջ:
Ավեի ուշ՝ դեպքից հետո քննադատությունների և արձագանքների ֆոնին Ստամբուլի նահանգապետարանը հայտնեց, որ դեպքի առնչությամբ գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել, և հայկական եկեղեցու նկատմամբ անարգալից վերաբերմունք դրսևորած այդ 3 քաղաքացիներն արդեն ձերբակալվել են: