Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը ռուսական կողմի նախաձեռնությամբ ուղևորվում է Մոսկվա։
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան առանձին խորհրդատվություններ կանցկացնի Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունների հետ Աստանայի ոչ ուղղակի բանակցությունների շրջանակում։
«Այսօր դեռ վաղ է խոսել Սիրիա տեղափոխվողների թվի մասին, սակայն կարող ենք ասել, որ շատերը մեկնում են Սիրիա` տեղում ծանոթանալու իրավիճակին, հասկանալու համար վերադառնալու ինչ հնարավորություններ կան, դիտարկում են իրենց գործը վերականգնելու տարբերակները: Այո, Լիբանանում գտնվող սիրիահայերի շրջանում Հալեպ վերադառնալու տրամադրություններ կան»,-ասաց Մելիք Քարագավորյանը:
Ռուսական «Տու- 22Մ3» հեռավոր ռմբակոծիչները նոր հարված են հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգում ԴԱԻՇ-ի դիրքերին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին։
Սիրիայի ընդդիմությունը չի ցանկանում խոսել «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման դեմ պայքարի մասին մինչ օտարերկրյա ուժերի դուրսբերումն ու հրադադարի հաստատումը, հայտարարել է Սիրիայի ընդդիմության պատվիրակության խորհրդական Ուսամա Աբու Զեյդը։
Արաբական ԶԼՄ-ների 2 լրագրող կռվել է Սիրիայի իշխանությունների պատվիրակության ղեկավար Բաշար ա-Ջաֆարիի ելույթը Աստանայում լուսաբանելիս, հայտնում է RIA Novosti-ն։
Երկու-երեք ամիս հետո կավարտվի «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի շինարարությունը։ Ակնկալվում է, որ ««Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարությունը կավարտվի այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին։
Աստանայում սկսված բանակցությունները պետք է կարևոր փուլ դառնան Սիրիայում ճգնաժամի կարգավորման հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է RIA Novosti-ն։
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, լրագրող և հոդվածագիր ազգությամբ հայ Էթյեն Մահչուփյանը «Մահվան վախը և ազգայնականությունը» հոդվածում անդրադարձել է Թուրքիայի կրթական համակարգի իսլամականացված լինելուն` նշելով, որ Թուրքիան կարիք ունի ստեղծագործական կրթական համակարգի:
Սիրիայի պաշտոնական իշխանությունների և զինված ընդդիմության պատվիրակությունները առաջին անգամ նստել են բանակցային սեղանի շուրջ Աստանայում, հայտնում է BBC-ն։
Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը պահանջում է փետրվարի 8-ին՝ գարնանային նստաշրջանի առաջին օրը, քաղաքական բանավեճեր կազմակերպել «Գազպրոմի» հետ Հայաստան գազամատակարարման վերաբերյալ կնքված համաձայնագրի վերաբերյալ։
Սիրիայի Հալեպի նահանգի գյուղերից մեկում հունվարի 22-ին զոհվել է հայ զինծառայող Ժան Քորաջյանը: Այս մասին հայտնում է Հալեպի հայկական «Գանձասարն» պարբերականն իր ֆեյսբուքյան էջում:
Վրացի փորձագետ Լադո Պապավան «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Վրաստանի կառավարության և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև Հայաստան գազի տարանցման վերաբերյալ կնքված պայմանագրին ու հայտարարել, որ ներկայիս պայմանագիրը նախորդներից ավելի վատն է։
Թուրքիայի զինված ուժերը և զինված ընդդիմության ջոկատները անցած օրերին չեզոքացրել են ԴԱԻՇ-ի 65 զինյալի «Եփրատի վահան» գործողության շրջանակում։ Այս մասին, ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, նշված է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան լավատեսորեն է տրամադրված այսօր Աստանայում կայանալիք սիրիական բանակցությունների նկատմամբ։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են 2014թ. դեկտեմբերի 26-ից Ադրբեջանում գերի պահվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։
Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակություններն այսօր՝ հունվարի 23-ին, կնստեն բանակցային սեղանի շուրջ միջնորդների ներկայությամբ։
«Պատգամավորին խորհրդարանական հետագա նիստերին մասնակցելու իրավունքից զրկելը հակաժողովրդավարական քայլ է։ Նախագահ Էրդողանը եւ նրա կուսակցությունը չեն ուզում լսել պատմական ճշմարտությունը եւ չեն կարող դա հանդուրժել։ Էրդողանը ավելի քան խստորեն է գործում իր քննադատների դեմ հատկապես ամռան հեղաշրջման ձախողված փորձից հետո»,- ասաց թուրք պատգամավորը։
«Ադրբեջանի «սև ցուցակում» 168 լրագրող կա, ինչն արդեն իսկ ցույց է տալիս, որ քրեական հետապնդումը չունի այն նպատակը, որի համար այն սահմանված է, այսինքն՝ հանցավորության դեմ պայքարը: Ադրբեջանի կողմից փորձ է արվում կիրառել Թուրքիայի 301 հոդվածի պրակտիկան, իսկ մարդու միջազգային իրավունքները մերժում են այդ գաղափարը»:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը մեկնարկելու է հունվարի 23-ին, որին մասնակցելու են նաև Ադրբեջանի ներկայացուցիչները:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում 339 ձայնով հաստատվել է իշխող կուսակցության ներկայացրած սահմանադրական փոփոխությունների առաջարկը:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
«Փոխանակ Ռուսաստանը մեզ աջակցի, վաճառում է զենք Ադրբեջանին։ Մեխանիզմներից մեկն այս հարթակում հարցեր բարձրացնելն ու պահանջներ առաջադրելն է։ ՀԱՊԿ-ը պետք է մտածի Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու մասին»։
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է, որ Անկարան այլևս չի կարող պնդել Սիրիայի հակամարտության կարգավորման վրա՝ առանց երկրի նախագահ Բաշար Ասադի մասնակցության։
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները կարողացել են վերականգնել քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ գործելով ԱՄՆ-ի ղեկավարությամբ, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ճապոնական TBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հայտնում է SANA գործակալությունը։
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները ոչնչացրել են Պալմիրա քաղաքի հայտնի Տետրապիլոնը։ Ոչնչացվել է նաև հռոմեական ամֆիթատրոնի մի մասը։ Այդ մասին հայտնում է սիրիական ORTAS հեռուստառադիոընկերությունը։
Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների քննարկման ընթացքում, որը ենթադրում է անցում կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականի, ծագած ծեծկռտուքի հետևանքով 2 կին պատգամավոր վնասվածքներ է ստացել, հայտնում է Hurrieyt թերթը։
ԴԱԻՇ-ի զինյալները ավերել են Պալմիրայի անտիկ ամֆիթատրոնի մի մասը, հայտնել է սիրիական պետական SANA հեռուստաալիքը։
Եթե մեր ռազմավարական գործընկեր Ադրբեջանն ու SOCAR ընկերությունը մեզ բավականաչափ գազ մատակարարեն, Ռուսաստանից կախվածությունը կլինի զրոյական, լրագրողներին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան՝ գնահատական տալով «Գազպրոմի» և Վրաստանի կառավարության միջև կնքված նոր համաձայնագրին։
«Կամ այնպիսի ուժեր են մասնակցելու, որոնք մի բանակցային սեղանի շուրջ չեն կարող գտնվել, օրինակ՝ Սաուդյան Արաբիան, Իրանը»: