ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից անցկացված հարցումների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիների կեսից ավելին կարծում է, որ երկիրը պետք Է ունենա արեւմտամետ արտաքին քաղաքականություն, բայց միեւնույն ժամանակ լավ հարաբերությունները պահպանի ՌԴ-ի հետ:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ հետախուզությունը առնչություն ունի ամանորյա գիշերը Ստամբուլի գիշերային ակումբի հարձակմանը, հայտնում է The Independent-ը։
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանող Մևլյութ Մերթ Ալթընթաշը, որի մարմինը դիահերձարանից հրաժարվել էին վերցնել ազգականները, թաղվել է անանուն գերեզմանատանը, հայտնում է Anadolu գործակալությունը։
Երկուշաբթի օրը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը NIDA շարժման ակտիվիստ Էլգիզ Ղահրամանին դատապարտել է 5.5 տարվա ազատազրկման։
Բանակցող Մուհամմեդ Ալուշը հաստատել է, որ կգլխավորի Աստանայում սիրիական ընդդիմության պատվիրակությունը, հայտնում է Reuters-ը։
Վերջին 2 օրում Իրանում թմրանյութերի առևտրի, գողության ու սպանության համար մահապատժի է ենթարկվել 20 մարդ, հայտնում է իրավապաշտպան Herana կազմակերպությունը։ Այդ մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Բաքսի Նասիմինսկի շրջանի 33 հարկանի աշտարակի վրայից ապամոնտաժում են Trump Tower անվանումը, հայտնում է ադրբեջանական Qafqazinfo պորտալը։
«Ցավալի է, երբ Մինսկի խումբը շարունակում է կոչ անել երկու կողմերին հեռու մնալ ագրեսիայից եւ մեղադրանքներից այն դեպքում, երբ յուրաքանչյուր դիտորդի համար պետք է միանշանակ պարզ լինի, թե ում է պետք իրավիճակի ապակայունացումը», ասաց պատգամավորը:
Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը վերջ կդրվի՝ լինի դա քրեական հետաքննությունների եւ դրանցից բխող դատական որոշումների միջոցով, թե այն հանգամանքի, որ Ադրբեջանի հասարակության համար այս երեւույթը դառնում է ավելի ու ավելի անհանդուրժելի:
«Մենք Ռուսաստանի պահանջներն ընդունելու կամ դրանց շուրջ փոխզիջման գալու դիրքերում չենք,- ասել է «Transparency International»-ի վերլուծաբաններից Գիորգի Օնիանին, շարունակելով,-«Շատ հազվադեպ է պատահում, երբ Վրաստանն արտոնյալ լծակներ է ունենում Ռուսաստանի նկատմամբ: Իսկ սա այն դեպքն էր, երբ Վրաստանը կարո′ղ էր ունենալ այդ լծակները, քանի որ Ռուսաստանը շահագրգռված է շարունակել գազի տարանցիկ փոխադրումները»:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը նշել է, որ մեջլիսում ցեղասպանության մասին խոսելիս նպատակ է ունեցել ուշադրություն հրավիրել անցյալի սխալների վրա:
Շըրնաքի հանրապտական դատախազության կողմից պատրաստված մեղադրականում, որն ընդունվել է դատարանի կողմից, պահանջ է ներկայացվել պատգամավորին բանտարկել մինչև 22 տարվա ազատազրկման «հակաօրինական հավաքներ և ցույցեր կազմակերպելու, ղեկավարելու, դրանց մասնակցելու» և «հանցավոր խմբավորման անդամ լինելու» հիմնավորումներով:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում սահմանադրական փոփոխությունների առաջարկների քննարկման ընթացքում պատգամավորների միջև սկսված ծեծկռտուքի ժամանակ անհետացել է ամբիոնի միկրոֆոնը:
«Թեպետ Ռուսաստանի հետ երկխոսությունը ակտիվորեն և դրական ուղղությամբ շարունակվում է, սակայն երկու երկրի միջև համագործակցությունը դեռևս չի վերադարձել նախաճգնաժամային մակարդակի»,- ասել է նա:
Թուրքիայի զինված ուժերը նոր կորուստներ է գրանցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարում:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հունվարի 13ի երեկոյան շարունակվել են սահմանադրական փոփոխությունների քննարկումները, որոնց արդյունքում ընդունվել են փոփոխությունների առաջարկի 9րդ, 10րդ և 11րդ հոդվածները:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը:
Սիրիայի իշխանությունները Իսրայելին մեղադրել են Դամասկոսի հարավարևմտյան «Մեզզե» օդանավակայանին հարված հասցնելու մեջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դեմ է արտահայտվել Կիպրոսից թուրքական զորքերի դուրսբերմանը, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
«Ռոսգվարդիայի» չեչեն մարտիկները պատրաստվում են մասնակցել Սիրիայում ցամաքային գործողությանը, գրում է «Նովայա գազետա» պարբերականը՝ ներկայացնելով ասվածի վկայությունները։
«Գազպրոմը» պատրաստվում է հայցեր ներկայացնել մասնավոր ընկերությունների՝ Թուրքիա ռուսական գազի ներկրողների դեմ, որոնց հետ չի կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել 2017թ. գազի գնի վերաբերյալ, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով երկու երկրներում իր աղբյուրներին։
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Սոչիում հունվարի 10-23-ն անցկացվող «Ուրախների և հնարամիտների ակումբ» միջազգային փառատոնին Լեռնային Ղարաբաղի թիմերին հրավիրելու վերաբերյալ։
ԴԱԻՇ-ի զինյալները Մոսուլի կենտրոնում ոչնչացրել են Տիգրիս գետի բոլոր կամուրջները, հայտնում է Al-Sumaria հեռուստաալիքը՝ հղում կատարելով Իրաքի ԶՈւ հրամանատարության մամուլի ծառայությանը։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն մեկնաբանել է պաշտոնական Անկարայի դիրքորոշումը կիպրական հակամարտության կարգավորման վերաբերյալ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Թուրքիայի զինված ուժերը հարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների 177 օբյեկտի Սիրիայի հյուսիսում, հայտնում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը։ Այս մասին տեղեկացում է «Անադոլու» գործակալությունը։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում՝ Մեջլիսում հունվարի 12ի երեկոյան շարունակվել են սահմանադրական փոփոխությունների քննարկումները:
«Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրը գլոբալ նախագիծ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը՝ անդրադառնալով «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲ ընկերությունը լուծարելու՝ ՀՀ կառավարության որոշմանը։
Թուրքիայի իշխանությունները մտադիր են փոփոխություններ կատարել քաղաքացիության մասին օրենքում, որը օտարերկրացիներին թույլ կտա ստանալ թուրքական քաղաքացիություն խոշոր ներդրման դեպքում։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնին, հայտնում է, որ Կասպից ծովում՝ Խաարա Զիրյա կղզու մոտակայքում, այրվում է «Ակադեմիկոս Զարիֆ Ալիև» բեռնանավը։
Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների ամրապնդումը չի նշանակում Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վատթարացում, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը Անկարայում դեսպանների IX համաժողովի ընթացքում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։