«Նախագահականում կան խորհրդականներ, որոնք անմիջական կապ են պահպանում Սորոսի հետ»․ Դավութօղլու

Թուրքիայի նախկին վաչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմում ներկայումս կան խորհրդականներ, որոնք անմիջական կապ են պահպանում Ջորջ Սորոսի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դավութօղլուի կարծիքով՝ սորոսականության մեջ մեղադրվող Օսման Քավալան ազատ է արձակվելու և նոյեմբերի 30-ի սահմաններում մի հերոսական պատմություն ևս կարող է բեմադրվել, որի արդյունքում Քավալան բանտից դուրս կգա:

Թուրքիայի նախկին վարչապետը մասնավորապես ասել է.

«Բեշթեփեում քանի՞ խորհրդատու է նախկինում մտերիմ հարաբերություններ ունեցել Սորոսի հետ: Թող նրանք ընդլայնեն հետաքննությունը։ Որովհետև կան խորհրդատուներ, որոնք անմիջական առնչություն ունեն Սորոսի հետ և աշխատել են նրա հետ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930