Բաժիններ՝

Թուրքիայում սկսվել են ռազմածովային վարժանքներ

Թուրքիայում մեկնարկել են «Արևելյան Միջերկրական 2021» ռազմածովային վարժանքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մուղլայի Մարմարիս շրջանի Աքսազ ռազմածովային բազայում իրականացված ճեպազրույցի ընթացքում թուրքական բանակի փոխգնդապետ Ջյունեյթ Թալայմանը հայտարարել է, որ վարժանքները կանցկացվեն նոյեմբերի 1-ից 12-ը Միջերկրական ծովում։

Նա նաև նշել է, որ ռազմածովային վարժանքների նպատակը մարդասիրական օգնություն տրամադրելու և բնական աղետներին արձագանքելու մեթոդների փորձարկումն է ընդհանուր սցենարի հիման վրա։

Զորավարժանքներին մասնակցում է 35 նավ և 5.000 անձնակազմ 10 երկրից։ Վարժանքներին ներկա են լինելու նաև դիտորդներ Բահրեյնից, Իրաքից, Հորդանանից, Լիբիայից, Նիգերիայից, Պակիստանից, Օմանից և Ուկրաինայից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930